Ղարաբաղյան հակամարտությունում ԱԹՍ–ների վճռորոշ դերը միֆ է. ուսումնասիրություն

«Միայն ԱԹՍ–ներն այն ցանկալի արդյունքը չտվեցին, որին ձգտում էր Ադրբեջանը։ Ավելի շուտ կոնկրետ պլանի շրջանակում տեխնոլոգիաների մարտավարական ճիշտ կիրառումը Բաքվին թույլ տվեց հասնել իր որոշ նպատակներին», – նշվում է ուսումնասիրության մեջ։
Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը կարծում է, որ կարճ պատերազմը չպետք է դիտարկել որպես ցամաքային համակարգերի և մասնավորապես զրահատեխնիկայի նկատմամբ ԱԹՍ–ների վերջնական գերակայության ազդանշան։
Փաստաթղթում ասվում է նաև, որ հայկական կողմը Ադրբեջանին թույլ տվեց հաջողությամբ կիրառել անօդաչուները ՀՕՊ–ի անկազմակերպ ու հնացած համակարգի, քողարկումը անտեսելու, տարակենտրոնացման և սեփական դիրքերի ոչ պատշաճ զինման հաշվին։
Գրքի հեղինակների կարծիքով` ադրբեջանցիները կարողացան հաջողված ռազմավարական հարձակողական գործողություն իրականացնել, որի ընթացքում լայնորեն կիրառվեցին ցամաքային ուժերը, այդ թվում` տանկեր, այլ զրահատեխնիկա, տարբեր հրետանի, հրթիռային համակարգեր և հետևակային զորամիավորումներ։ Ակտիվորեն կիրառվեց նաև օդաչուավոր ավիացիան։