Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

09 սեպ 2021 14:31

Ադրբեջանցիների գործողությունները գնալով ավելի ինտենսիվ են դառնում, ակնհայտ է մեկ բան` նրանք չեն հանգստանալու

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը խորհրդարանում քննարկման ժամանակ ներկայացրեց այն սոցիալական խնդիրները, որոնք առաջացել են սահմանամերձ դարձած բնակավայրերում՝ ադրբեջանցի զինվորականների ներկայության պատճառով:


Արման Թաթոյանն ընդգծեց, որ սահմանային բնակիչների կյանքի իրավունքը խախտված է.


«Խոսքը վերաբերվում է պարբերական կրակոցներին՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից, որոնք դարձել են թիրախային, տների ուղղությամբ են անգամ կրակում: Ադրբեջանցի զինվորականների ներկայությունն ինքնին կյանքի իրավունքի խախտում է, մեր երկիրը լիարժեք իրավունք ունի կյանքի իրավունքի խախտման վերացման պահանջներ ներկայացնելու»,-ասաց Թաթոյանը:


Նրա խոսքով՝ լուրջ խնդիր է նաև ադրբեջանցի զինվորականների հարձակումները քաղաքացիական անձանց ՝ հատկապես՝ հովիվիների վրա.


«Մարդիկ իրենց հողն են մշակում, ադրբեջանական զինվորական ուժերը անօրինական կերպով իջնում են իրենց դիրքերից, մտնում են մեր տարածք և մարդկանց ասում են՝ սա մեր տարածքն է և ուղղակի չեն թույլ տալիս բերքահավք իրականացնել»,-ասաց ՄԻՊ-ը:


Արմեն Թաթոյանի արձանագրմամբ՝ բազմաթիվ են նաև սեփականության իրավունքի խախտման դեպքերը.


«Մասնավոր սեփականատերերի պատկանող բազմաթիվ հողեր, համայնքային սեփականության հողատարածքներ, վարձակալած հողատարածքներ գտնվում են ուղիղ Ադրբեջանի վերահսկողության տակ , շատ դեպքերում իրենք ֆիզիկապես ներկա են այդ վայրերում: Խոսքը միայն մայիսի 12-ի և 13-ի ներխուժումներին չի վերաբերվում, դրանից առաջ էր այդպես: Նրանք ֆիզիկապես ներկա են մարդկանց՝ կադաստրային փաստաթղթերով տրամադրված հողատարածքներում, տներում»,-ասաց Թաթոյանը:


ՀՀ ՄԻՊ-ը նաև ընդգծեց, որ ճանապարհներին և գյուղերի հարևանությամբ ադրբեջանցի զինվորականների ներկայությունը սահմանափակել է բնակիչների տեղաշարժերը և երբ մարդիկ մի փոքր փորձում են մոտենալ, ադրբեջանցիները սկսում են կրակոցներ արձակել:


Թաթոյանի խոսքով՝ Հայաստանում կան գյուղեր, որտեղ խմելու և ոռոգման ջուր չկա, քանի որ շատ ջրավազաններ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:


ՀՀ ՄԻՊ-ը միևնույն ժամանակ ընդգծեց, որ Ադրբեջանցիների գործողությունները գնալով ավելի ինտենսիվ են դառնում. «Անգամ, եթե նրանք մեկ շաբաթ ոչինչ չձեռնարկեն, այդ հարցերը չեն լուծվելու, եթե անգամ մեկ ամիս չկրակեն, միևնույն է նրանց ներկայությունն արդեն կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում է»,-ասաց Թաթոյանը և հավելեց, որ այս ամենի պատճառն անպատժելիությունն է.


«Նրանք հստակ տեսնում են, որ ինչ էլ անում են, չեն պատժվում, այլ իրենց իշխանությունները միայն խրախուսում են։ Ակնհայտ է մեկ բան` նրանք չեն հանգստանալու, եթե մենք ինքներս պաշտպանության ամուր երաշխիքներ չներդնենք»,-ասաց ՄԻՊ-ը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր