Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

11 սեպ 2021 10:43

Հայաստանը պետք է եզրակացություն անի 44-օրյա պատերազմից, պետք է հասկանա, որ հարևան երկրների տարածքներն օկուպացնելով ոչնչի չի հասնի

«Ադրբեջանը 30 տարի բանակցություններ էր վարում իր հողերի ազատագրման համար, սակայն, ցավոք, դրանք անարդյունք էին, ուստի Ադրբեջանը դրանք ուժով ազատագրեց, և Հայաստանը պետք է եզրակացություն անի դրանից», այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:


Նա նշել է, որ երկրները պետք է ունենան և՛ ռազմական, և՛ դիվանագիտական ​​ուժ. «Ադրբեջանը սպասեց 30 տարի և ի վերջո ազատագրեց իր հողերը 44 օրվա ընթացքում: Այժմ ստեղծվել է բարենպաստ միջավայր դիվանագիտական ​​բանակցություններ վարելու համար: Կան դրական ազդակներ ինչպես Թուրքիայից, այնպես էլ Հայաստանից: Բայց դրանք չպետք է լինեն միայն բառեր: Հայաստանը պետք է հասկանա, որ հարևան երկրների տարածքներն օկուպացնելով ոչնչի չի հասնի»,- ասել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր