Ադրբեջանի հասարակական տրանսպորտում նոր քարոզչություն է տարվում՝Երևանը, Վանաձորը, Էջմիածինը, Ստեփանավանը հայտարարելով իրենց տարածք

«Հայաստանի տարբեր քաղաքների անունները ցուցադրվում են էկրանին, դրանց կողքին պահին հայտնվում են քաղաքների ադրբեջանական անունները: Տղան նկարահանել է Վարդենիսի մասին, բայց ինչպես հասկանում եմ, նրանք արդեն վերանվանել են նաև Երևանը, Վանաձորը, Էջմիածինը, Ստեփանավանը և ներկայացրել դրանք որպես իրենց տարածք»։
Ավելի ուշ հրապարակվեց մեկ այլ նկար, որտեղ Սյունիքի անվանումը ջնջված է ու ներկայացված է ադրբեջանական «տարբերակը»։
Լապշինը հայտարարել է, որ այդ քարոզչությունը շարունակվում է Ադրբեջանի բոլոր ավտոբուսներում, մետրոյում և Բաքվի փողոցներում։