Եթե տեղադրվել է Գորիս֊Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանական կետը, այն ինչ-որ նպատակի է ծառայելու
![](https://www.yerkir.am/resources/yerkir/img/news/origin/1631344833-3658.jpeg)
«Չէ, դուք պատկերացնում եք, թե ինչ տրամաբանության ներքո են հարցը դիտարկում մեր իշխանականները։ Օգոստոսի 27-ին, երբ եռօրյա բանակցություններից հետո, Գորիս-Կապան ճանապարհը բացվեց, ասում էինք, որ ազերիները ճնշումներ են բանեցնում ու դրա դիմաց մի բան ստանալու են։ Հետո արագ պարզվեց, որ մեր ճանապարհներին անցակետեր են տեղադրվել։
Իսկ հիմա արդեն ոստիկանական կետ, ու չի կարող այն ինչ որ նպատակի չծառայի։ Եթե տեղադրվել է այն, ուրեմն ենթադրվում է, որ տվյալ կետից,նաև անցակետերից ինչ որ մի ժամանակամիջոցում հնարավոր են համապատասխան միջոցառումներ կիրառվել։
Լավ, ինչքան կարելի է բթացած պահել էս ժողովրդին, լավ, թշնամու սարքած ամենօրյա ծուղակների ու վտանգների մասին ինչու չբարձրաձայնել, էս ձև ուր ենք գնալու ընդհանրապես»,- գրել է նա։