Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

13 սեպ 2021 10:42

Բաքուն նոր սակարկություններ է սկսել Մոսկվայի հետ . Առանց Բաքվի ֆորմալ համաձայնության՝ ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող մնալ ԼՂ–ում

Ադրբեջանը փորձում է Ռուսաստանից որոշակի զիջումներ ստանալ՝ ուշադրություն հրավիրելով ԼՂ–ում գտնվող ռուս խաղաղապահների մանդատի ժամանակային շրջանակների վրա։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Ադրբեջանում վերջին շրջանում ժանանակ առ ժամանակ հայտարարություններ են հնչում այն մասին, որ ԼՂ–ում ռուս խաղաղապահները ժամանակավոր են։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ «Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահների մանդատի առչությամբ լրացուցիչ իրավական մեխանիզմների վերաբերյալ որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են»։ Այդ ֆոնին Ռուստամ Մուրադովը (ում առաքելությունը ԼՂ–ում գտնվող ռուս խաղաղապահների հրամանատարի պաշտոնում ավարտվել է օրեր առաջ) հայտարարել է, որ ապագայում որոշում կկայացվի հակամարտության գոտում զորախմբի ներկայության ժամկետը երկարացնելու մասին։

«Ադրբեջանը քաղաքական սակարկության նոր փուլ է սկսել` օգտվելով իրավաբանական լծակից. Առանց Բաքվի ֆորմալ համաձայնության՝ ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող մնալ ԼՂ–ում», – ասաց Հակոբյանը։

Ինչպես նշեց քաղտեխնոլոգը, պաշտոնական Բաքուն մշտապես բարձրացնում է այդ հարցը` փորձելով մեղմել Ադրբեջանի վերաբերյալ Ռուսաստանի քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ, ռուս զինվորականներն ու քաղաքական գործիչները ձգտում են դադարեցնել ադրբեջանական կողմի նախաձեռնած այդ խաղը։
«Նրանք փորձում են ցույց տալ, որ Ռուսաստանի հետ բանակցություններում այդ լծակը որևէ բանի չի հանգեցնի, և որ Ադրբեջանը որևէ հույս ունենալ չի կարող»,– կարծում է Հակոբյանը։

Ըստ նրա` կողմերն ընդհանուր առմամբ կանգնել են նոր որոշումներ ընդունելու անհրաժեշտության առաջ, որոնք կապված են իրավիճակի նոր զարգացման, տարածաշրջանում նոր դերակատարների և, հավանաբար, ԵԱՏՄ–ի հետ։ Քաղտեխնոլոգը չի բացառել, որ Մոսկվան և Բաքուն որոշակի պայմանավորվածություններ են ունեցել նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց առաջ, բայց այս պահին դրանք կատարված չեն։

«Գուցե այնպիսի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացներ են սկսվել, որոնց հետևանքով նախկին պայմանավորվածությունները կորցնում են իրենց արդիականությունը։ Կարծում եմ, ներկայիս հայտարարությունները պայմանավորված են նրանով, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը փորձում են հստակեցնել դիրքորոշումները կամ փորձում են ակնարկներ անել», – նշեց Հակոբյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր