Փաշինյանը եկավ, սադրեց խառնաշփոթ, հրմշտոց, իր թիկնապահներից մեկը բռունցքները թափահարեց, հարվածեց.«Փաստ»          Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ»       Ապրիլի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

14 սեպ 2021 13:03

Իրանի դեսպանը փորձել է Ադրբեջանի նախագահի օգնականի հետ քննարկել իրանական բեռնատարների դեմ դեմարշը

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբաս Մուսավին փորձել է ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ քննարկել իրանական բեռնատարների դեմ ապօրինի դեմարշը, որն իրականացնում են ադրբեջանցի սահմանապահները Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի օկուպացված տեղամասում։


Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հանդիպման մասին տեղեկացրել են իրենք՝ մասնակիցներն իրենց թվիթերյան էջերում։ Սակայն սիրալիրությունների փոխանակումից բացի՝ հանդիպման այլ մանրամասներ չեն ներկայացվում։


Հիշեցնենք, որ Գորիս-Կապան ճանապարհին տեղակայված ադրբեջանցի զինվորականները որոշել են վճար գանձել իրանական բեռնատարների վարորդներից «ադրբեջանական տարածքով» անցնելու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր