Մատենադրանի գիտաշխատողը ի շահ Ադրբեջանի կեղծում է Արցախի ինքնորոշման պատմությունը
Մատենադրանի գիտաշխատողը ի շահ Ադրբեջանի կեղծում է Արցախի ինքնորոշման պատմությունը․ գրում է հրապարակախոս Վահան Իշխանյանը։
Մատենադարանի գիտաշխատող Գայանե Այվազյանը իր նոր գրությամբ այս անգամ բացահայտում է, որ Ադրբեջանի շահերին է ծառայում այն աստիճան, որ մերժում է Արցախի ինքնորոշման գաղափարը և ինքնորոշման գաղափարը՝ ընդհանրապես, եթե այն ծագել է կապիտալիստական միջավայրում.
«Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցը կապիտալիստական նախագիծ է: Այն առաջացել է ազգային կապիտալիստական պետություն ստեղծելու արևածագին, ղեկավարվել ազգայնական լիբերալիզմի գաղափարախոսների կողմից: Կապիտալիզմի մեջ ինքնորոշման իրավունքը չի կարող հռչակվել որպես ձախ գաղափար»։
Բացարձակ կեղծիք, Արցախի ինքնորոշման գաղափարի ակունքերը գնում-հասնում են մինչև Խամսայի մելիքություններ, ապա 1918-1920 թվեր, երբ Արցախի ժողովուրդը ջանքեր էր թափում Հայաստանի հետ միավորվելու համար, ապա վերածնվում է 1960֊ականներին, Արցախում շարժում է առաջանում Հայաստանին վերամիավորվելու համար, Ադրբեջանի իշխանությունները սկսում են հալածել Ղարաբաղի մտավորականներին, նրանցից շատերը հեռանում, գալիս են Հայաստան, որոնցից մեկն էր գրող, պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը։
Հայաստանին վերամիավորման Արցախի ինքնորոշման շարժումը 1960֊ականներից ընդհատակյա կամ կիսաընդհատակ շարունակվում է և 1988 թվին բռնկվում, այն բանից հետո երբ Փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստը որոշում է ընդունում. «Դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին որպեսզի նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։
Այս պատգամավորներից ո՞վ էր լիբերալ, գրեթե բոլորը կոմկուսի անդամներ էին։ Նույն օրը Երևանում սկսվեցին ցույցեր հաջակցություն ԼՂԻՄ֊ի խորհրդի որոշման, որին ակտիվորեն մասնացկում էին Սիլվա Կապուտիկյանը, Վիկտոր Համբարձումյանը, Սոս Սարգսյանը և բազմաթիվ այլ մտավորականներ, ո՞վ էր նրանցից լիբերալը։ Նույնն էլ Ղարաբաղ կոմիտեի անդամները, 1988-ին նրանցից ոչ ոք լիբերալ հայացքներով հանդես չէր եկել, այդ հետո՝ Սովետի փլուզման ժամանակ՝ 1990-1991 թվերին, «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ստվար մասը և նրա ստեղծած ՀՀՇ֊ն որդեգրեցին լիբերալ գաղափախախոսությունը։
Հարց ունեմ Մատենադարանի գիտխորհրդին՝ Մատենադրանը գիտական հաստատությո՞ւն է, եթե՝ այո, ինչպե՞ս է Մատենադարանում աշխատում մեկը, ով, պատմությունը խեղաթյուրելով, Արցախի ինքնիշխանությունը վերացնելու ադրբեջանական ֆաշիզմի համար հիմնավորումներ է ստեղծում։
Ձախի գաղափարախոսության հենասյունն է՝ մերժումը մարդու կողմից մարդու շահագործումը, առավել ևս մարդու կողմից մարդու բնաջնջումը։ Եթե այս թեզը կիրառենք արցախյան խնդրի վրա, ապա ձախը մերժում է թուրք֊ադրբեջանական նվաճողների կողմից հայերի բնաջնջման ծրագիրը և աջակցում է թուրք ադրբեջանական նվաճողների գերիշխանությունից ինքնորոշման ու ազատագրական պայքարի յուրաքանչյուր դրսևորում՝ հայերի, քրդերի, թե թալիշների։ Պատահական չի, որ Արցախի անկախությունը ճանաչել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը, և վերջին պատերազմի ժամանակ բազմաթիվ ձախ մտավորականներ իրենց համերաշխությունը հայտնեցին հայ ժողովրդին, ինչպես, օրինակ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Քորնել Ուեստի խոսքը. «Եւ ուրեմն մենք՝ մէ՛կ ժողովուրդէ, մէկ մեծ ժողովուրդէ, մէ՛կ աշխարհա-պատմական ժողովուրդէ՝ կեցած ամերիկեան կայսրութեան մէջտեղ, կը բարձրացնեմ ձայնս ահա՝ մէ՛կ ձայն. ձայն մը սակայն համերաշխ զօրավիգի՝ աշխարհա-պատմական ուրիշ ժողովուրդի մը։ Ժողովուրդի մը որ խոցուած է երկուքի չափ՝ երկու հազար տարիէ աւելի, բայց որ կը շարունակէ բաշխել վիրաւոր բժիշկներ, որ յարատեւօրէն ատելութեան առարկայ եղած է երկու հազար տարիէ աւելի, սակայն կը շարունակէ բաշխել սիրոյ մարտիկներ, որ ահաբեկուած է երկու հազար տարիէ աւելի, սակայն կը շարունակէ բաշխել ազատութեան անհաւատալի ռազմիկներ։ Կ՚ակնարկեմ հայ ժողովուրդի մը որ կու գայ հեռու անցեալէն»(հղումը մեկնաբանության մեջ)։
Ձախը մերժում է գերիշխանությունը և աջակցում անջատմանն ու ինքնորշումը նաև կապիտալիստական համակարգում, ինչպես, օրինակ, ձախերն հիմնականում աջակցում են Կատալոնիայի ինքնորոշման շարժմանը։
Հետևաբար, Արցախի ինքնորոշումը, եթե նույնիսկ առաջացած լիներ կապիտալիստական միջավայրում, ինչը ինչպես տեսանք, այդպես չի, այդուհանդերձ կրկին ձախ աջակցություն պիտի վայելեր։
Ձախը ապրուկացում է։ Առանց ապրումակցման չկա ձախ գաղափար։
Գայանե Այվազյանը ու նրա համախոհները ձախի անունից խոսելով իրականում ամենահակաձախ, ամենաաջ, ամենամերժողական քարոզն են տանում, քանի որ նրանց հայտարարությունները զուրկ են ապրումակցումից, այս դեպքում արցախահայությանը ապրումակցումից։ Նրանք «չեն տեսնում», որ Արցախում ապրում են մարդիկ՝ գյուղի աշխատավորներ ու դպրոցի ուսուցիչներ, պետական ծառայողներ, գործարարներ ու բժիշկներ, աշակերտներ և ուսանողներ, երեխաներ և թոշակառուներ, որոնք չեն ուզում Ադրբեջանական գերիշխանության տակ լինել, իսկ 1990֊ականներից հետո չեն ուզում բնաջնջվել, քանի որ այժմ ադրբեջանական գերիշխանություն նշանակում է Արցախի հայ բնակչության բնաջնջում։
Այվազյանի հենց այս տողը թե «Ղարաբաղի ինքնորշման հարցը ղեկավարվել է ազգայնական լիբերալիզմի գաղափարախոսների կողմից», որտեղ նկատի ունի միայն Հայաստանում ղարաբաղյան շարժման ղեկավարներին ի դեմս Ղարաբաղ կոմիտեի ու ՀՀՇ֊ի, մատնում է, որ նրա համար չկան արցախցիներ, «չի տեսնում», որ ղարաբաղյան շարժումը սկզիբ է առել՝ ոչ թե Երևանում այլ Արցախում, ոչ թե «Ղարաբաղ» կոմիտեի կողմից, այլ ԼՂԻՄ Մարզխորհրդի պատգամավորների կողմից, ապա մինչև Ղարաբաղ կոմիտեի ստեղծվելը, Արցախում ստղծվում է շարժումը կոորդինցնող Կռունկ կոմիտեն, որի անդամներն էին Արկադի Մանուչարով (նախագահ), Ռոլես Աղաջանյան, Վարդան Հակոբյան, Ռազմիկ Պետրոսյան, Համլետ Գրիգորյան, Մաքսիմ Միրզոյան, Արկադի Կարապետյան, Բորիս Առուշանյան, Ռոբերտ Բաղդասարյան, Համլետ Մովսիսյան, Վլադիմիր Գևորգյան։ Նրանցից ո՞վ է լիբերալ։ Ոչ ոք։ Բայց Այվազյանի տեսադաշտում նրանք չկան։
Չգիտեմ թե Ադրբեջանում կա՞ այնպիսի մեկը ով Գայանե Այվազյանի նման հետևողականորեն խեղաթյուրելով ձախ գաղափարախոսությունը, ձախի անունից Արցախի ժողովրդի ինքնորոշման գաղափարը կմերժի՝ «հիմնավորումներ» ստեղծելով արցախահայությանը բնաջնջելու համար։ Բազմաթիվ ադրբեջանցիներ են հավանություն տալիս նրա գրառումներին և… բազմաթիվ հայ մտավորականներ են հավանության արժանացնում այն։
Տես նաև՝ Ադրբեջանին պաշտպանող գիտաշխատողը կպատժվի՞. ԱԱԾ պատասխանը։