Թուրքիան կդառնա աշխարհում ԱԹՍ արտադրող առաջատար երկիր

Էրդողանը նշել է, որ կառավարությունը կշարունակի աջակցել բոլոր այն ներդրողներին, որոնք հավատում են Թուրքիայի ներուժին և վստահում են թուրքական տնտեսությանը:
«Ոմանք պնդում են, որ Թուրքիայում գործարաններ չկան: Այսպես նրանք շարունակում են անարդարություն ցուցաբերել ոչ միայն թուրքական կառավարության, այլև մեր արդյունաբերողների նկատմամբ»,- ասել է նա:
Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև Թուրքիայի հաջողություններին անօդաչու համակարգերի զարգացման գործում:
«Թուրքիան արդիականացրել է իր անօդաչու թռչող սարքը` շնորհիվ Akıncı անօդաչուի: Իսկ ներքին անօդաչու կործանիչի զարգացման դեպքում այս նավատորմը կդառնա առաջատար աշխարհում»,- ասել է Էրդողանը: