Տեսանյութ.Պատմական բարձր մասնակցությունը ցույց է տալիս, որ Փաշինյանը պարտվում է. Կարապետյանների հայտարարությունը          Ահազանգ. ընտրողներին 30.000-ական դրամ են բաժանում թիվ 3 համարի քվեաթերթիկն ընտրատեղամասից դուրս հանելու համար       Ժամը 17։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 քաղաքացի    

15 սեպ 2021 12:00

Ի՞նչ Սովետական Ադրբեջանի սահմաններ.Մնում է Երեւանն էլ էրիվան անվանեն ու վերջ

Հասկացանք պատերազմում պարտվել ենք,բայց չի կարելի դառնալ «Սովետական Ադրբեջանի» սահմանների պաշտպանության ջատագովը։ Նման գրառում է արել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում։ 


«Համատարած տգիտությունը պատել է շատերին։
Ի՞նչ Սովետական Ադրբեջանի սահմաններ։


Նույնիսկ այսօրվա Ադրբեջանն իրեն Սովետական Ադրբեջանի իրավահաջորդ չի համարում, հետեւաբար խոսել Սովետական Ադրբեջանի սահմաններով առաջնորդվելու մասին տգիտություն է։


Նման կերպ «կապիտուլյացիայի սիմվոլները» հող են նախապատրաստում Արցախն Ադրբեջանին «փաթեթով» զիջելու՞ համար։


Եթե ոչ,ապա ինչու՞ են ամիսներ շարունակ ջանասիրաբար խոսում «Սովետական Ադրբեջանի» սահմանների անքակտելիության մասին։


Հազար եմ ասել ու գրել,որ Ադրբեջան անվանումով պետություն առաջացել է միայն 1918-ի մայիսին թուրք Նուրի փաշայի ինտերվենցիայի արդյունքում։


Ադրբեջան անվանումը «գողացված» անվանում է եւ իրականում Արաքսից հարավ գտնվող իրանական գավառներից մեկի անվանումն է։


1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը չի ճանաչվել նույնիսկ Ազգերի Լիգայի կողմից։


Հասկացանք պատերազմում պարտվել ենք,բայց չի կարելի դառնալ «Սովետական Ադրբեջանի» սահմանների պաշտպանության ջատագովը։


Մնում է Երեւանն էլ էրիվան անվանեն ու վերջ»,-գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր