«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

15 սեպ 2021 12:16

Ինչո՞ւ են Անկարան ու Բաքուն նոր պատերազմ ուզում.իրանցի զինվորականները լուռ, վստահորեն հասկանում են, որ լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման վտանգը մեծ է

Ադրբեջանը Թուրքիայի և Պակիստանի ակտիվ աջակցությամբ Հայաստանի հետ սահմանին էսկալացիա է նախապատրաստում, այդ ագրեսիայի սայրին է նաև Իրանը։ Գորիս–Կապան մայրուղու վրա տեղի ունեցած վերջին իրադարձություններն այդ գործընթացների շրջանակում են։ Վերլուծելով մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը` Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի արևելագետ Կարինե Գևորգյանը։
Փորձագետը կարծում է, որ Սյունիքի մարզում իրանական բեռնատարներ կանգնացնող ադրբեջանցի ոստիկանների գործողություններն անհրաժեշտ է դիտարկել ավելի լայն համատեքստում։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 12-ին հայտնեց, որ Գորիս–Կապան ճանապարհի որոշ հատվածներում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում և ստուգում են իրանական բեռնատարները (որոշ հատվածներում ճանապարհն անցնում է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքով – խմբ.)։
Ավելի ուշ ԶԼՄ–ներում տեղեկություններ հայտնվեցին, որ վարորդներից գումար են վերցնում անցնելու համար։ Ապա Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, որ «երկրի տարածք մուտք գործելիս և դուրս գալիս օտարերկրյա պետությունների ավտոտրանսպորտային միջոցները ճանապարհային հարկման ենթակա օբյեկտ են»։
Ըստ էության, Բաքուն լոգիստիկան օգտագործում է որպես ճնշում գործադրելու լծակ ոչ միայն Հայաստանի, այլև հարևան Իրանի վրա։ Բայց Թեհրանում էլ ձեռքերը ծալած չեն նստել և հսկայական ուժեր են կենտրոնացրել Ադրբեջանի, Հայաստանի և Նախիջևանի հետ սահմանին։
Իսկ մտահոգվելու առիթ Իրանն ունի։ Օրինակ` Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի հատուկ ջոկատայինների լայնածավալ զորավարժությունները, որոնք հետևեցին Կասպից ծովում թուրք–ադրբեջանական մանևրումներին։
«Ինչպես գիտենք Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն արդեն մտահոգություն է հայտնել առ այն, որ Ադրբեջանը խախտում է Կասպից ծովի վերաբերյալ Կոնվենցիան։ Պետք է ասեմ, որ իրանական կողմը միայն մտահոգություններով չի սահմանափակվում` հյուսիսային սահմանների մոտ զորք է կուտակում։ Զորավարժությունների և ադրբեջանցի զինվորականների հայտարարությունների առանձնահատկությունը հաշվի առնելով` թուրք–ադրբեջանական տանդեմի կողմից սադրանքների վտանգը մեծ է»", – կարծում է Գևորգյանը։
Ըստ նրա` այդ տանդեմը մի շարք տնտեսական խնդիրներ է կուտակել, իսկ Թուրքիայի դեպքում` նաև քաղաքական։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիմա բավական ծանր վիճակում է։ Տնտեսական ճգնաժամը հարվածում է իշխող ռեժիմի դիրքերին, ընդդիմությունը գլուխ է բարձրացրել` անկախ ռեպրեսիաներից, նաև լիրայի անկում է տեղի ունենում։
«Անհաջողություններն Էրդողանին հետապնդում են նաև արտաքին աշխարհում։ Նա կորցնում է դիրքերը մի շարք աֆրիկական երկրներում` Սուդան, Մարոկկո, Թունիս, Լիբիա։ Իսկ Մակրոնի վերջերս Իրաք կատարած այցը և տարածաշրջան ֆրանսիական զորակազմ մտցնելու մասին հայտարարություններն էլ ավելի մտահոգեցին թուրքերին։ Աֆղանստանում ևս գործերը լավ չեն», – ասաց փորձագետը։
Ինչ վերաբերում է Բաքվին, ապա, վերլուծաբանների տվյալներով, արդեն հաջորդ տարի Ադրբեջանը կարող է խնդիրների բախվել նավթի և գազի արտահանման պայմանագրերի կատարման հետ կապված։


Այս անհաջողությունների ֆոնին Թուրքիան և Ադրբեջանը հիմա թույլ կետ են փնտրում, որպեսզի ինչ–որ կերպ որոշ հաղթաթուղթ ստանան։ Այդ առումով Հայաստանի հետ սահմանը նրանց համար թույլ կետ է` հաշվի առնելով նաև հայկական պետության ներքին դրությունը։
«Այս ամենը շատ լավ տեսնում և հասկանում է Հայաստանի հարավային հարևան Իրանը։ Իսկ իրանցի զինվորականները լուռ, բայց վստահորեն կենտրոնացնում են զորակազմերը` հասկանալով, որ լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման վտանգը մեծ է, հաշվի առնելով նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տարածաշրջան բերած տարբեր գրոհայինների ներկայությունը», – նշեց Գևորգյանը։
Ընդ որում, զինյալներին տեղափոխում են ոչ միայն Մերձավոր Արևելքից, այլև Աֆղանստանից։ Այս կապակցությամբ աչքի է զարնում Նադիր շահի օրոք Աֆղանստան արտաքսված որոշ "ադրբեջանցիների" մասին նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արված հայտարարությունը: Գևորգյանի խոսքով` "ադրբեջանցի" այդ ընտանիքներից որոշներին Ալիևն արդեն բերել է։ Եվ հասկանալի է, որ այդպիսով նա փորձում է լեգալիզացնել այդ գրոհայիններին "աֆղանցի ադրբեջանցիներ" անվան տակ։
Ինչպես նշեց արևելագետը, որոշ տվյալների համաձայն, Նախիջևանում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ԼՂ տարածքներում կարող է մինչև 8 հազար ծայրահեղական գտնվել։
Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվ նախապատրաստություններին ուշադիր հետևում են նաև Ռուսաստանում։ Եվ հազիվ թե Ապշերոնում ՆԱՏՕ–ի երկրների զորքի ներկայությունը դուր գա Մոսկվային։ Գևորգյանի տեղեկություններով` Դաղստանում, մասնավորապես Բույնակսկի մերձակայքում զորավարժություններ են անցկացնում։ Փորձագետը դա Ադրբեջանին ուղղված լուռ մեսիջ է համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր