Սեպտեմբերի 10-ին վթարային աշխատանքներով պայմանավորված 24 ժամով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կրшկnցներ՝ Երևանում, վնաuվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մաhացել է    

16 սեպ 2021 10:45

«Ռադիո Ավրորան» դադարեցնում է սփռումն Արցախում՝ իրավական անորոշությունների և ադրբեջանցիների կողմից հաճախականության պարբերաբար խլացման պատճառով

«Ռադիո Ավրորան» տեղեկացնում է, որ դադարեցնում է սփռումն Արցախում՝ իրավական անորոշությունների և ադրբեջանցիների կողմից հաճախականության պարբերաբար խլացման պատճառով:


«2015 թվականից ի վեր «Ավրորան» իր 100.7 հաճախականությամբ հեռարձակվել է արցախահայության և սահմանին կանգնած զինծառայողի համար՝ չհետապնդելով կոմերցիոն շահ։ Նպատակը եղել է տեղի բնակչությանը հայալեզու տեղեկատվությամբ ապահովելը։


Ռադիոկայանը Արցախի մեր հայրենակիցների և զինվորների համար լուսաբանել է ինչպես 2016-ի Ապրիլյան, այնպես էլ՝ 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքը, մինչև Շուշի բերդաքաղաքում թշնամու կողմից «Ավրորայի» հեռարձակման կայանի ռմբակոծումը։


Թեև կարճ ժամանակ անց ռադիոկայանին հաջողվեց վերականգնել հեռարձակումը, այնուամենայնիվ, այժմ, «Ավրորան» դադարեցնում է սփռումն Արցախում՝ պայմանավորված իրավական անորոշություններով և ադրբեջանցիների կողմից հաճախականության պարբերաբար խլացմամբ»,- հայտնում է ռադիոկայանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր