Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

17 սեպ 2021 15:28

Տեսանյութ.ՈՒրեմն ինչո՞ւ են բանավոր հայտարարությամբ հերթական անգամ նոր տարածքներ հանձնում թշնամուն, այն էլ՝ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհ

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների գործողությունները մի շարք խնդիրներ են առաջ բերելու․ և՛ տնտեսության, և՛ անվտանգության հետ կապված, ակնհայտ է, որ սրանով նաև լրջագույն հարված է հասցվելու մեր տնտեսությանը և՛ բեռնափոխադրումների առումով, և՛ իբրև տրանզիտ երկիր, պետությանը սպառնացող վտանգ է, ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ԱԺ-ում՝ ճեպազրույցների ժամին։


ՀՀ իշխանությունները, այս խնդիրը լուծելու փոխարեն, ասաց նա, գտել են ամենահեշտ ճանապարհը՝ բանավոր կերպով հերթական անգամ Հայաստանի տարածքները նվիրել թշնամուն։


«Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանգծման աշխատանքներ տեղի չեն ունեցել, միջպետական սահմանը որոշված չէ, ինչո՞ւ են բանավոր հայտարարությամբ հերթական անգամ նոր տարածքներ հանձնում թշնամուն, այն էլ՝ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհ, և հայտարարում են՝ ճանապարհի այդ հատվածը ադրբեջանական տարածք է․ սա անընդունելի և ծանր ու մեծ հարված է հասցնելու մեր պետությանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։


Մանրամասն՝ տեսանյութում․

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր