Կենդանակերպի նշաններ, որոնք պատրաստ են սիրել ամբողջ կյանքում          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       ՆԱՏՕ - ն և Ադրբեջանը համագործակցության նոր փաստաթուղթ են պատրաստում    

18 սեպ 2021 13:50

Տեսանյութ.Շուռնուխցի կինը՝ france24-ի ռեպորտաժում.Ծախելով մինչև ո՞ւր է հասնելու,Ալիևն ո՞վ է, որ ծիծաղի իմ ազգի վրա

Պատերազմից տասն ամիս անց, որի հետևանքով Ադրբեջանը կարողացավ վերահսկողություն սահմանել Լեռնային Ղարաբաղի շրջանի նկատմամբ, Հայաստանի սահմանամերձ շրջաններն էլ գտնվում են Բաքվի սպառնալիքի ներքո։


Վկայակոչելով պաշտոնական Երևանի տարածած տեղեկությունները՝ France 24-ը գրում է, որ այս տարվա մայիսի կեսերին, հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ են մուտք գործել Հայաստանի տարածք՝ մասնավորապես Սյունիք և Գեղարքունիք։


«Այս իրավիճակը մտահոգություն և նույնիսկ խուճապ է առաջացնում Հայաստանում, հատկապես սահմանամերձ գյուղերում, որտեղ միջադեպերը հաճախակի են»,- գրում է աղբյուրն ու ներկայացնում Հայաստանում պատրաստած մեծ ռեպորտաժը։


«Գժվում եմ, որ հիշում եմ՝ էս տարի չպետք է մտնեմ իմ հողամասը։ Ծախելով մինչև ո՞ւր է հասնելու։ Ես չեմ կարողանում հարմարվել։ Ի՞նչ է ուզում մեր հայ ազգից, Ալիևն ո՞վ է, որ ծիծաղի իմ ազգի վրա»,- ռեպորտաժում ասում է շուռնուխցի Անահիտ Ալեքյանը, ում տունը մնացել է Շուռնուխի՝ ադրբեջանցիներին տված հատվածում։


Շուռնուխցի կինն ասում է՝ իրեն ոչ օգնություն, ոչ գումար է հարկավոր։


«Իմ հողամասը թող տան ինձ, իմ տունը տան ինձ»,- լացով նշում է Անահիտ Ալեքյանը։


Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը, որի տունը նույնպես մնացել է ադրբեջանցիներին, ասում է՝ հոգում ցավ է ապրում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր