Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

20 սեպ 2021 18:52

Օպերային թատրոնի տնօրենի տնօրենը

Դեռևս 2019թ-ի մարտի 2-ի, Hayacq.com-ի՝ «Ինչո՞ւ է աղմկում Նազենի Ղարիբյանը. հեռահար նպատակներ» հոդվածով, կանխատեսել էինք «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» տնօրեն Կոնստանտին Օրբելյանի շուրջ ծավալվող իրադարձությունների իրական նպատակը՝ Կարեն Դուրգարյանին թատրոնի տնօրենի պաշտոնին նշանակելն էր։ Միևնույն ժամանակ, մեր մտահոգությունն էինք հայտնել վերջինիս կասկածելի ֆինանսական գործունեության վերաբերյալ՝ համանուն աջակցման հիմնադրամի միջոցով, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է մինչ օրս: Այդ կասկածելի ֆինանսական գործունեության վերաբերյալ ժամանակին հանգամանալից անդրադարձել էր նաև armtimes.com էլեկտրոնային կայքը: 

Իսկ, բոլորովին վերջերս էլ armenlur.am էլեկտրոնային կայքն էր անդրադարձել Օպերային թատրոնին՝ հրապարակել էր «Չորս տարի անց Օպերային թատրոնի «լվացքատունը» վերաշահագործվեց» հոդվածը, որով հիմնավորվում է մեր 2019թ-ին արած կանխատեսումները և ավելին՝ այդ հրապարակումով հստակեցվում է վերոնշյալ կասկածելի գործունեություն կատարող անձանց շրջանակը:
Այդ հոդվածով փաստորեն ի հայտ է գալիս ևս մեկ դերակատար՝ Կարեն Դուրգարյանի հորեղբոր որդին՝ Վրեժ Պարգևի Դուրգարյանը, ով թատրոնի աշխատակիցների հետ շփվելիս ըստ տվյալ հոդվածի, իրեն պահում է ինչպես ոստիկանի, այնպես էլ թաղային հեղինակության պես։

Hayacq.com-ը, իր աղբյուրներով որոշեց ճշտել Վրեժ Դուրգարյանի մասին լուրի իսկությունը և պարզվեց, որ նա Կարեն Դուրգարյանի «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու օրվանից ամեն օր, առավոտյան 9-ից մինչև ուշ երեկո գտնվում է թատրոնի շենքում և դիտողություններ է անում թատրոնի ցանկացած աշխատակցի։

Պարզեցինք նաև, որ վերջինս թատրոնի  օրինական աշխատող չէ, ավելին՝ աշխատողների այն հարցին, թե Վրեժ Դուրգարյանն ինչ հաստիք է զբաղեցնում թատրոնում, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը պատասխանել է․ «Օպերային թատրոնի տնօրենի տնօրենն է․․․․»։

Փաստորեն Օպերային թատրոնի նոր ղեկավարությունը նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի նշաձողը հաղթահարելու յուրօրինակ ձև է գտել։
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր