Տեսանյութ.Իրանական հրթիռների հարվածներից հետո Իսրայելի Դիմոնա քաղաքում մեծ հրդեհներ են բռնկվել          Իշխանությունների որոշումը արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է       Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը    

22 սեպ 2021 13:04

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը «փտախտի աստիճանի հասած հարց» է, որը միայն վնասելու է հայերին,

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուստաֆա Շենթոփը մեկնել է Իսպանիա։ Թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Իսպանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկի մասին։

«Կարող եմ ասել, որ մինչև օրս Իսպանիայի տարբեր գումարման խորհրդարաններում եղած մեծամասնություններն այս հարցում առաջ քաշված որոշումներին կողմ չեն քվեարկել՝ հաշվի առնելով Իսպանիա-Թուրքիա հարաբերությունների արժեքը։ Այս հարցը Հայաստանին, Հայաստանում ապրող հայերին ոչ մի օգուտ չի տա, ընդհակառակը՝ վնասակար կլինի։ 

Սրանք գործեր են, որոնք փորձում են անել հայկական սփյուռքի հակաթուրքական շրջանակները՝ առանց մտածելու իրենց ժողովրդի ու Հայաստանի մասին... Անհրաժեշտ է խաղաղություն և համագործակցություն»,- մանրամասնել է Շենթոփը։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը անվանել է «փտախտի աստիճանի հասած հարց»։ Նա առաջարկել է նման հարցերով զբաղվելու փոխարեն առաջ նայել, որպեզի մեր տարածաշրջանում ստեղծվի մի այնպիսի միջավայր, որտեղ բոլոր ժողովուրդները կապրեն բարեկամության մեջ»։

Աղբյուր`    milliyet.com.tr

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր