Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին    

23 սեպ 2021 15:56

Թուրքական ENKA ընկերությունը պատրաստվում է դատի տալ Վրաստանի կառավարությանը

Թուրքական «ENKA» ընկերությունը, որը պետք է կառուցեր Նամախվանիի ՀԷԿ-ը (ներդրումային ծրագիր՝ 800 մլն դոլար արժողությամբ), խզել է պայմանագիրը Վրաստանի կառավարության հետ:


2019 թվականի ապրիլի 25-ին թուրքական ENKA İnşaat-ի դուստր ձեռնարկությունը`ENKA Renewables-ը, Վրաստանի հետ համաձայնագիր էր ստորագրել Նամախվանիի ՀԷԿ-ի նախագծի, շինարարության, կառավարման և շահագործման վերաբերյալ: Ծրագիրը նախատեսում էր Վրաստանի կառավարության հետ 15 տարի ժամկետով էլեկտրաէներգիա գնելու մասին համաձայնագրի կնքում՝ ութ ամսվա պետական երաշխիքով (սեպտեմբերից ապրիլ):


Նամախվանի ՀԷԿ-երի կասկադի նախագիծը ներառում է երկու առանձին ՀԷԿ-եր Ռիոնի գետի վրա` Ստորին Նամախվանի (333 ՄՎտ) և Վերին Նամախվանի (100 ՄՎտ): Բացի դրանից՝ նախատեսվում էր կառուցել մոտ 30 կմ ճանապարհ՝ այն ճանապարհի փոխարեն, որը պետք է ջրածածկ լիներ ջրամբարի կառուցման պատճառով:


Սակայն ENKA İnşaat-ը հայտարարություն է հրապարակել Ստամբուլի բորսայում, որ ENKA Renewables-ը, որում ENKA İnşaat-ին պատկանում է բաժնետոմսերի 90%-ը, տեղեկացնում է Վրաստանի կառավարությանը 2019 թվականի ապրիլի 25-ին կնքված պայմանագրի խզման մասին`կապված Վրաստանի կողմից պայմանագրի պայմանների խախտման և դրա հետևանքով առաջացած ֆորս մաժորի հետ:


Ըստ bm.ge-ի՝ թուրքական ընկերությունը պատրաստվում է դատի տալ Վրաստանի կառավարությանը։


Հիշեցնենք, որ Վրաստանում երկար ամիսներ բողոքի ակցիա էր իրականացվում ընդդեմ շինարարության․ ցուցարարները նշում էին, որ ՀԷԿ–ը լուրջ հետևանքներ կունենա՝ բնապահպանական տեսանկյունից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր