Ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Արթուր Օսիպյանը
Ձերբակալվել է այսօր Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Արթուր Օսիպյանը։Այս պահին գտնվում է ոստիկանության Արաբկիր բաժնում, Հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
ՆԳՆ-ից էլ հայտնում են, որ Արթուր Օսիպյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։
Հիշեցնենք, որ նա Հայաստանի վարչապետին մեղադրել էր «ղարաբաղյան կլանին միլիարդներով սնելու մեջ»։ Փաշինյանն էլ բորբոքվել էր, ասելով՝ «Գնայիր, զոհվեիր, դու խի ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը»։
