Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

23 սեպ 2021 16:13

Պատվաստանյութերն անհրաժեշտ կլինիկական փորձարկում չեն անցել, որը ենթադրում է 5 տարի ժամանակ, նույնիսկ 2տարի դեռ չի անցել,ու պարտադրո՞ւմ են

Կորոնավիրուսի դեմ այսօր աշխարհում կիրառվող պատվաստանյութերն անհրաժեշտ կլինիկական փորձարկում չեն անցել։ Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումներին նվիրված քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
"Այս պատվաստանյութերը չեն անցել պատշաճ կլինիկական փորձարկում, որը ենթադրում է 5 տարի ժամանակ։ Այն սկզբից կենդանիների վրա է փորձարկվում, ապա մարդկանց որոշակի խմբի, հետո ավելի մեծ թվով մարդկանց և դրանից հետո արդեն հանձնվում է ընդհանուր կիրառության։ Այս ժամանակը չի անցել, նույնիսկ երկու տարի դեռ չի անցել",– ասաց Զոհրաբյանը,– ես որպես իրավաբան, կարծում եմ, որ այս պահին հանրությունն է դարձել անուղղակի պատվաստումների օբյեկտ։ Իսկ Սահմանադրության 25-րդ հոդվածն արգելում է անձին ենթարկել բժշկական փորձի` առանց իր համաձայնության"։
Արա Զոհրաբյանը նաև նշեց, որ պատվաստվելն ու պարբերաբար ՊՇՌ թեստ հանձնելը համարվում են բժշկական միջամտություն, իսկ բժշկական միջամտությունից քաղաքացին օրենքով իրավունք ունի հրաժարվել։


«Բայց ստացվում է, որ այսօր պետությունը` առողջապահության նախարարի դեմքով, այնպիսի սահմանափակումներ է դրել, որ քաղաքացուն ստիպում է գնալ բժշկական միջամտության` կա՛մ պատվաստվելու, կա՛մ ՊՇՌ թեստ հանձնելու ձևով»,– ասաց Զոհրաբյանը։
Բացի այդ, առողջապահության նախարարի հրամանը, Արա Զոհրաբյանի մեկնաբանմամբ, նաև Աշխատանքային օրենսգրքի խախտում է, քանի որ գործատուն իրավունք չունի արգելել աշխատողի մուտքը աշխատավայր, եթե վերջինը չի ներկայացնում պատվաստման կամ ՊՇՌ հետազոտության մասին տեղեկանք։
«Աշխատանքային օրենսգրքի 108 հոդվածը աշխատավայր չթողնելու սահմանափակ դեպքեր է տալիս` թմրամիջոցների ազդեցության, խմիչքի ազդեցություն, և ասում է` օրենքով նախատեսված այլ դեպքերում»,– ասաց Զոհրաբյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր