Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

24 սեպ 2021 13:00

Մուրալով խաղաղություն,նախապատրաստում ենք կամ նոր պատերազմ, կամ կապիտուլյացիա,գաղտնի կապեր և բանակցություններ կան

Նիկոլ Փաշինյանը «նոր սիրախաղ է» սկսել Էրդողանի հետ․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ-ից Թուրքիա ուղարկվող դրական ազդակներին։ Սաղաթելյանը հայտնեց, որ երկիրը նոր սպառնալիքերի առջև է կանգնել, իսկ իշխանությունը չի սպասարկում հայ ժողովրդի շահերը։


«Հայաստանին այս պահին սպասվում է թուրքացման գործընթաց։ Ունենք լրջագույն մտահոգություն տեղի ունեցող հարցերի հետ կապված։ Դատապարտելի է Փաշինյանի և Էրդողանի այն սիրախաղը, որը սկսվել է այս օրերին։ Երեկ ևս Էրդողանն ասաց, որ Հայաստանից ստանում են դրական ազդակներ»։


Սաղաթելյանը հայտնեց, որ ակնհայտ է՝ գաղտնի կապեր ու բանակցություններ կան ՀՀ-ի և Թուրքիայի միջև։ Թուրքիան ՀՀ-ի առջև դրել է երեք պայման նախորդ 20 տարիների ընթացքում, դրանց ավելացվել է չորրորդը։


«Պահանջում են հրաժարվել Արցախից, հրաժարվել ցեղասպանութան միջազգային ճանաչումից, ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, հիմա ավելացել է ևս մեկը՝ միջացք Սյունիքում։ ՀՀ իշխանությունները 4 պահանջներից ո՞ր մեկն են պատրաստ բավարարելու»։


Սաղաթելյանը հավելեց, որ բոլոր հիմքերն ունի չհավատալու պնդումներին, թե Սյունիքով միջանցքի հարց չի քննարկվում։ Խաղաղության մասին Փաշինյանի հայտարարությունը Սաղաթելյանն անհեթեթ և ինքնահռչակ է համարում։


«Ինքը ասում էր՝ ինչ էլ որ լինի, մեզ պարտված չենք համարելու։ Խաղաղությունը չեն մուրում, պարտադրում են։ Մուրալով իրենք նախապատրաստում են կամ նոր պատերազմ, կամ կապիտուլյացիա»։


Սաղաթելյանը մեկ անգամ էլ նշեց, որ զուգահեռ սկսվելու են բողոքի ակցիաներ։ Սեպտեմբերի 26-ին տեղի կունենա հիշատակի քայլերթ, իսկ դրանից հետո կսկսվեն տարբեր ակցիաներ ու գործողություններ։ Հոկտեմբերի մեկից սկսած խմբակցության պատգամավորները մարզային այցելություներ կսկսեն։ Մինչև նոյեմբերի 9-ը կան պլանավորած բազմաթիվ միջոցառումներ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր