«Կոչերից բացի՝ ԵՄ-ն ոչինչ չի անի Ադրբեջանի դեմ».Բորելն անկեղծացել է, որ Ադրբեջանը կարևոր է ԵՄ-ի համար          Կառավարությունը 31 մլն դրամ հատկացրեց ԱԺ բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար       Տեսանյութ.Անատոլիայի Մոցարտ.Թուրքիայում «Կոմիտասը» լավագույն թատերախաղ է ընտրվել    

27 սեպ 2021 14:16

Պարզ է, որ այսօր մենք հզոր չենք...Նորից պատերազմի առաջ կարող ենք կանգնել

ԵԿՄ վարչության մուտքի մոտ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում անմահացած քաջորդիներին նվիրված խաչքարի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Պաշտպանության նախարարը, ԱԽ քարտուղարը, Երևանի քաղաքապետը և մի շարք այլ պաշտոնյաներ ու զինվորականներ։ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը կրում էր սպարապետ Վազգեն Սարգսյանի նկարով շապիկ։ Վերջինս դիմեց որդեկորույս մայրերին ու շնորհակալություն հայտնեց․
«Մենք այս պատերազմում այնքան քայլեցինք մահվան հետ, որ սովորեցինք մահվան։ Մենք պարտվել ենք մարտի դաշտում, մենք պատերազմը չենք պարտվել։ Պարզ ասում եմ՝ նորից պատերազմի առաջ կարող ենք կանգնել, նորից ոտնձգություն կարող է լինել ՀՀ պետական սահմանի վրա, դրա համար պետք է համախմբվենք, ոնց որ մեզ համախմբեց սպարապետը։ Այսօր մեր գերխնդիրը պետական սահմանը պահելն է։ Ամեն մեկս մեր բաժին բեռը պետք է վերցնենք, նայենք իրար աչքերի մեջ, թողենք ամբիցիաները, տարաձայնությունները ու գնանք առաջ։


Փառք ձեզ, իմ բալեք, ես հպարտանում եմ ձեզանով։ Փառք ու պատիվ 
արցախյան ազատամարտերի զինվորներին։ Փառք այս դաժան, անհասկանալի, անհավասար պատերազմում մեր նահատակված եղբայրներին։ Ես որ գալիս եմ Երևան, բաներներին, որ կարդում եմ «Հաղթելու ենք», ես պինդ տղա եմ, բայց սիրտս լցվումա։ Մենք հաղթելու ենք»,- ասաց Միքայելյանը։


Խաչքարի բացումից հետո այն օծվեց, հոգևորականները աղոթք կարդացին։
Միջոցառման ավարտից հետո ԵԿՄ վարչության անդամները կայցելեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Հիմնական խնդիրն այն է, որ այս տարիների ընթացքում ՝ արդեն 20-30 տարի, չկարողացանք մեր ազգին համերաշխության մթնոլորտ բերել, իրար սիրելու, հարգելու։
Միքայելյանը հիշեցրեց սպարապետի խոսքերը՝ «մենք գնացինք պայքարի՝ սիրո, համերաշխության, հավատարմության մթնոլորտում և հաղթեցինք», ապա նշեց, որ դա չձևավորվեց Հայաստանում։


«Ցավոք սրտի՝ Հոկտեմբերի 27-ից հետո այս ամեն ինչը գնաց ուրիշ ճանապարհով, այս տարաձայնությունները, կուսակցական խաղերը, կուսակցական ղեկավարները վեր դասեցին իրենց անձնականը՝ պետականից, տարիների ընթացքում մեր ժողովրդի ձեռք բերածից»,- նշեց Միքայելյանը։


Ինչ վերաբերում է Վազգեն Սարգսյանի հասցեին քննադատություններին, Միքայելյանը նշեց, որ որևէ մեկը բարոյական իրավունք չունի սպարապետին քննադատելու, դրանք ընդամենը փոքրոգի մարդիկ են, ընթացքում ուզում են ցույց տան, որ սպարապետ են քննադատում։
«Մեր ազգի թերությունը հենց դա է, որ կարող են մահացած կամ նահատակված անձի հետևից խոսել »,- նշեց նա։


Դիտարկմանը՝ արդյոք իշխանությունները պատրաստվում են պատերազմին այն պարագայում, երբ ասում են, որ Թուրքիայից դրական ազդակներ կան, Միքայելյանը նշեց, որ այսօր պխետք է գնանք խաղաղության ամրապնդման, պարզ է, որ այսօր մենք հզոր չենք՝ բանակով, ներքին կայունությամբ, տնտեսությամբ, դա քաղաքական խնդիր է, որ լուծում է վարչապետը, բայց ինքը՝ որպես ԵԿՄ կառույցի ղեկավար, պետք է պատրաստ լինի պատերազմի, որ կարողանանքհետագայում դիմակայել։


Միքայելյանը նշեց, որ միշտ էլ ասել է՝ ամեն օր կարող է պատերազմ լինել, նման վտանգ ինքը միշտ է տեսնում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր