Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

30 սեպ 2021 13:35

Լինում են դեպքեր, երբ ինչ–որ որոշում կայացնելիս նայում եմ լուսանկարին,հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ. նախարարը` Փաշինյանի լուսանկարի մասին

Լինում են դեպքեր, երբ  ինչ–որ որոշում կայացնելիս նայում եմ լուսանկարին,հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ. նախարարը` Փաշինյանի լուսանկարի մասինՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի աշխատասենյակում փակցված է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը հաստատեց այդ տեղեկությունը։

«Պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է»,– ասաց Անդրեասյանը։

Նա նաև չհերքեց` լինում են դեպքեր, երբ ինքը ինչ–որ որոշում կայացնելիս նայում է լուսանկարին։

«Այո՛, լինում է ժամանակ, երբ աշխատանքային գործունեության ժամանակ, նայելով լուսանկարին, հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ և պահպանել այն բոլոր պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը»,–ասաց Անդրեասյանը։

Արդարադատության նախարարը շեշտեց, որ երկրի դրոշը, զինանշանն ու ղեկավարի լուսանկարը իր համար խորհրդանիշներն են, որոնք անհրաժեշտ է հարգել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր