Սաակաշվիլին էլ իր վшխճանը գտավ վրաց եկեղեցու դեմ պայքար սկսելով          Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրшկ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ       Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենայի ապակին կոտրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ    

30 սեպ 2021 16:36

Փաշինյանը թույլ չի տվել ՊՎԾ-ին ստուգումներ իրականացնել ՊՆ-ում. Սանասարյանի բացահայտումը

Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանն, արձագանքելով իրավապաշտպան Արթուր Սաքունցի հարցադրմանը, թե ինչո՞ւ ՊՎԾ-ն ստուգումներ չի իրականացրել Պաշտպանության նախարարությունում, հայտնել է, որ Փաշինյանը չի թույլատրել:
 
«ՊՎԾ պետ նշանակվելուց հետո առաջին պայմանավորվածությունը, որ եղել է Փաշինյանի հետ, Պաշտպանության նախարարությունում մեծ թափով ուսումնասիրություն անելուն է վերաբերվել, որի մասին հրապարակային խոսել եմ. տեսանյութերը շատ են համացանցում։ Կարճ ժամանակ անց, Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց, որ ՊՆ մտնենք», - մեկնաբանել է ՊՎԾ նախկին պետը:
 
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն քրեական հետապնդում է սկսել Նիկոլ Փաշինյանի կողմից 2018թ.-ին Պաշտպանության նախարար նշանակված Դավիթ Տոնոյանի և նրա խորհրդական Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) նկատմամբ:
 
Համաձայն մամուլի հրապարակումների, նրանք 2018թ.-ի դեկտեմբերին անորակ զենք են մատակարարել ՊՆ-ին՝ պետությանը պատճառելով 2 միլիարդ դրամի վնաս:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր