Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

01 հոկ 2021 12:43

Այս աշնան COVID-19-ի առաջին ախտանիշները տարբերվում են նախորդ ալիքների ժամանակ նկատված ախտանիշներից

Այս աշնանը COVID-19-ով հիվանդացածները բախվում են առաջին ախտանիշների հետ, որոնք տարբերվում են նախորդ ալիքների ժամանակ նկատված ախտանիշներից։ Հիմա կորոնավիրուսային վարակի ախտանիշները ավելի շատ նման են գրիպի նշաններին, ասել են մի քանի ռուսաստանցի բժիշկներ  Նորությունների հանրային ծառայությանը տված մեկնաբանությունում։


«Ջերմաստիճանն այնպիսին է, ինչպես գրիպի ժամանակ, բայց ավելի երկար է մնում»,- ասել է բժիշկ Ալեքսանդր Էդիգերը։




Մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսով վարակված պացիենտները հիմա բախվում են այնպիսի ախտանիշների, ինչպիսին են հարբուխը, կոկորդի ցավը եւ կոկորդի քերծվելը։ Խորխի մեծ քանակությամբ հազը արագ է առաջանում եւ մնում է երկար։


Մասնագետը նաեւ նախազգուշացրել է արտահայտված նյարդաբանական ախտանշանների մասին. շատ պացիենտների մոտ նկատվում են գլխապտույտներ, գլխացավեր, արտահայտված թուլություն։ Հնարավոր են ուշաթափություններ կտրուկ վեր կենալ փորձելիս։ Այս բոլոր ախտանիշները ի հայտ են գալիս առավելագույնը երկրորդ օրը եւ տեւում են շաբաթներ։


Որոշ նախկին ախտանշաններ, սակայն, պահպանվել են։ Դրանց թվին են պատկանում, օրինակ, մարսողության խանգարումները, փորացավը, լուծը, ինչպես նաեւ սրտխառնոցն ու փսխումը։


Ֆելդշերների արհմիության ղեկավար եւ շտապօգնության աշխատակից Դմիտրի Բելյակովը ավելացրել է, որ ուժեղ հարբուխը դարձել է կորոնավիրուսային վարակի նոր ախտանշանը։ Նրա կարծիքով՝ COVID-19-ը դառնում է ավելի սրընթաց եւ ոչ պակաս վտանգավոր հիվանդություն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր