ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

01 հոկ 2021 14:33

ՀՀ իշխանությունը վարդագույն երազանքներով քաղաքականություն է վարում, որը Հայաստանը տանում է մասնատման, ոչնչացման

Իրանը որոշեց շատ պարզ ցույց տալ Ադրբեջանին և Թուրքիային, որ ինքը պատրաստ է գնալ ռազմական գործողությունների, եթե վտանգված լինի Իրանի սահմանը Հայաստանի հետ։ Իսկ Իրանի սահմանը Հայաստանի հետ վտանգված կլինի Սյունիքի ճանապարհի կամ Սյունիքի «միջանցքի» բացմամբ, այսօր հրավիրված ասուլիսում կարծիք հայտնեց ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ անրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, որոնց հիմքում Սյունիքի խնդիրն է։


Աբովյանն ընդգծեց, որ Իրանն այս հարցում ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա հնարավոր բոլոր լծակներով. «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» կողմից Նախիջևանի և անմիջապես Ադրբեջանի սահմանի մոտ զորք ու ծանր զրահատեխնիկա, ՀՕՊ համակարգեր, հարվածային ու հետախուզական ԱԹՍ-եր են կենտրոնացվել։


Իրանն, ըստ Արման Աբովյանի, չի հանդուրժի իր շահերի անտեսումը նաև Թուրքիայի կողմից, և այս պարագայում Ադրբեջանը դիտարկվում է զուտ որպես կատարածու։ Այնուհանդերձ, Աբովյանի խոսքով, եթե Թուրքիայի հետ Իրանի ուղիղ առճակատումը քիչ հավանական է, ապա առաջիկայում լոկալ բախումներն ու հիբրիդային առճակատումը չի կարելի բացառել։


«Իսկ որտե՞ղ են դրանք լինելու։ Հիբրիդայինը միայն զենքով չէ։ Երբ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանցի բեռնափոխադրողներին, երկուսին էլ ձերբակալել են, դա հիբրիդային պատերազմի էլեմենտներից է։ Այս պարագայում մենք պետք է հասկանանք, որ իրադարձությունները ՀՀ տարածքում են լինելու։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանի ներկայիս իշխանությունը․ վարդագույն երազանքների մեջ տապակվելով՝ վարում է մի քաղաքականություն, որը Հայաստանի Հանրապետությունը տանում է մասնատման, ոչնչացման», - ասաց Աբովյանը։


Ադրբեջանի ու Թուրքիայի հստակ հավակնությունների և դիրքավորման ֆոնին Հայաստանի իշխանությունների դիրքն ու դիրքորոշումը բանակցություններում, ինչպես նաև «խաղաղության դարաշրջան բացելու» մասին հայտարարություններն Արման Աբովյանը կործանարար համարեց։


«ՀՀ իշխանությունն ի՞նչ դիրքեր ունի, ինչո՞վ է գնում բանակցությունների։ Երբ խոսում են «խաղաղության դարաշրջանի» մասին ու ամպագոռգոռ հայտարարություններ են անում, փորձում եմ հասկանալ՝ ինչպե՞ս են դա անելու, որովհետև գերության հանձնվելն էլ է տեսականորեն խաղաղություն։ Ի՞նչ տեսլականով են գնում։ Եթե նեոգլոբալիստական տեսալականով են առաջ գնում, որի ջատագովն է այս իշխանությունը, ուրեմն միանաշանակ, Հայաստանի Հանրապետությունը ծանրագույն վտանգների առջև է կանգնելու», – ասաց Աբովյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր