Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն, կա տուժած          Մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք       Հայաստանը պաշտպանություն է փնտրում «սպառնալիքի անմիջական աղբյուրից»    

06 հուն 2020 13:35

Իրանի ԱԳՆ-ն ասել է, թե ինչպես են պատրաստվում պատասխանել Սուլեյմանիի սպանությանը

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավինհայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ պատերազմի չի ձգտում, սակայն պատրաստ է ցանկացած իրավիճակի։«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին։
«Իրանն ԱՄՆ-ի հետ պատերազմի չի ձգտում, սակայն պատրաստ է ցանկացած իրավիճակի»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Մուսավին՝ պատասխանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի սկսման հավանականության մասին հարցին։
Նա նշել է, որ Իրանը կպատասխանի Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը, սակայն իշխանություններն այնպիսի որոշում կընդունեն, որը կստիպի ԱՄՆ-ին փոշմանել և միևնույն ժամանակ պատերազմի չի հանգեցնի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր