«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

04 հոկ 2021 17:30

Զորավարժություններն Արաքսի սահմանին տարածաշրջանում խաղաղության և հեղինակության ուղերձ է,հարևան երկրների սահմանների փոփոխությունն Իրանի կարմիր գիծն է

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի անդամները համատեղ հայտարարություն են տարածել, որով իրենց աջակցությունն են հայտնում երկրի հյուսիս -արևմտյան սահմաններին «Ֆաթեհան Խեյբար» զորավարժությունների անցկացմանը: Այս մասին գրում է ISNA գործակալությունը։

«Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն և հարևան երկրների սահմանների փոփոխություն Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գիծն է, և մենք հետ չենք կանգնի օտարերկրացիների որևէ գործողության պատասխանելուց: Մենք նաև չենք հանդուրժի սիոնիստական ռեժիմի շարժումների համար որևէ երկրի տարածքի կրճատումը»,- ասվում է հայտարարության մեջ՝ հավելելով, որ զորավարժությունները Արաքսի սահմանին տարածաշրջանում խաղաղության և հեղինակության ուղերձ է, և նախազգուշացում՝ սիոնիստական ռեժիմին:

Պատգամավորները նշում են, որ միաժամանակ աջակցելով Խեյբար խաղաղ զորավարժություններին՝ կոչ են անում արտաքին գործերի նախարարությանը նախազգուշացում տալ Կովկասի գործող կառավարություններին:

Նշենք, որ այսօր աշխատանքային այցով Իրանում է գտնվում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր