Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլար          Էմանուել Մակրոնը, Ֆրիդրիխ Մերցը, Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև       Մազաթափության դեմ պայքարելու արդյունավետ բնական միջոցներ    

04 հոկ 2021 15:42

Ես Մատաղիսում եմ, եթե Սերժը բավական քաջություն ունի, թող գա այստեղ... նա վախկոտի նման փախավ այնտեղից՝ դասալիքի պես

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է օկուպացված Մատաղիս գյուղ.

«Ես Սուգովուշանում (Մատաղիս) եմ, և եթե Սերժը բավական քաջություն ունի, թող գա այստեղ»,-այս մասին Minval.az-ի հաղորդմամբ Մատաղիս այցի ժամանակ ասել է Ալիևը:

Նա հերթական լկտի հայտարարություններն է արել այս անգամ էլ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին.

«Սերժ Սարգսյանը և իր նմանները պատերազմում պարտվող կողմն են, այժմ նա պարտության համար ցանկանում է մեղադրել Փաշինյանին»,-ասել է Ալիևը և հայտարարել, թե, իբր, Հայաստանի նախկին նախագահ Սարգսյանը դասալիքների թվում է.

«Դասալքողների ցանկում էր նաև ՀՀ նախկին նախագահ Սերժիկ Սարգսյանը ... Երբ նա տեսավ, որ ադրբեջանական բանակն արդեն մոտենում է Խանքենդիին (Ստեփանակերտ) և կարող է բռնել նրա ականջից ու բերել Բաքու, նա վախկոտի նման փախավ այնտեղից՝ դասալիքի պես: Ես նրան Սերժիկ եմ անվանում ոչ թե այն պատճառով, որ ուզում եմ նվաստացնել նրան, այլ որովհետև մեր արխիվները պարունակում են տեղեկատվություն, որ նրա ծննդյան վկայականում ՝ Կոմսոմոլի տոմսում, նա նշված է որպես Սերժիկ Սարգսյան: Հետագայում նա փոխեց իր անունը և դարձավ Սերժ, կարծես դա ընդունելի անուն էր», - ասել է Ալիևը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր