Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

04 հոկ 2021 16:12

Իրանը չի հարցնի մեզնից, իսկույն կմտնի Սյունիք.Ադրբեջանա-թուրքա-պակիստանյան զինված ուժերը և ահաբեկիչները կոնկրետ գործողության են պատրաստվում

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Պատահակա՞ն եք համարում ՀՀ քաղաքական իշխանության սրտատրոփ վազքը Իրան, Ռուսաստան, Եվրոպա․․․ Հայաստանը հիմա պետականության լիարժեք անկման շեմին է, որին իր ապազգային քայլերով հասցրեց Նիկոլիզմը։

Իրանը կարծիք չի հարցնի Հայաստանից, եթե Թուրքիան ու Ադրբեջանը Սյունիք մտնելու քայլ անեն, Իրանն ինքն էլ կմտնի։ Ռուսական զորքը վաղուց Սյունիքում է և ամուր դիրքավորվում է։ Թուրքիան քաղցկեղի պես փորձում է տարածվել ռեգիոնում, իսկ որ Ադրբեջանը այդ երկրի մետաստազն է, աշխարհում ոչ ոք չի կասկածում։ Ադրբեջանա-թուրքա-պակիստանյան զինված ուժերը և ահաբեկիչները կոնկրետ գործողության են պատրաստվում։

Այս ամենի ֆոնին Սյունիքում ՀՀ իշխանությունը ակտիվ զբաղված է Գորիսի, Տեղի, Մեղրիի կառավարման լծակները վերցնելու մարմաջով, գյուղապետերին հանում, իրենց քրոջ տղաներին են նշանակում, քաղաքապետերին բանտ նստեցնում, հանքեր ծախում ու նվեր ստանում։ Հիշո՞ւմ եք, նույնկերպ 1990-ականներին Վանո Սիրադեղյանը մի դղյակ կառուցեց, հետո դա ծախեց ԱԺ-ին, հետո ԱԺ-ն դա նվեր տվեց Վանո Սիրադեղյանին։

Ու երբ մահաբեր վտանգը համարյա մեր շնչին է, Նիկոլիզմի մունետիկները վազում են մի քանի կարևոր մայրաքաղաքներ՝ օգնություն խնդրելու։ Ինչո՞ւ է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շտապել Մոսկվա, ինչո՞ւ է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում, ինչո՞ւ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլնյուսից տողատակերով աղաչանք հնչեցնում՝ ուղղված թուրքական պետություններին։

Եվ ոչ պակաս տարակուսած հարց․ ինչո՞ւ վարչապետի եվրոպական այցից հետո Ադրբեջանի նախագահն իր հայհոյանքի ու սպառնալիքի ուղղությունը Նիկոլ Փաշինյանից տարավ դեպի Սերժ Սարգսյան, Ալիևն այդքան մտահոգվա՞ծ է ներհայաստանյան վիճակով, որ կոչ է անում 2020-ի համար մեղադրել ոչ թե Փաշինյանին, այլ Սարգսյանին, կամ ինչո՞ւ բանակցությունից դժգոհ ադրբեջանական ԱԳՆ-ն հանկարծ այսօր հայտարարեց, թե «Հայաստանից եկող դրական ազդակները Ադրբեջանի հետ սահմանազատման հարցի շուրջ հույս են ներշնչում»։

Ի՞նչ հասցրեցին պայմանավորվել կամ խոստանալ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր