Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

05 հոկ 2021 12:44

ՀՅԴ-ն մի օր կողմ է քվեարկում պնդմանը՝ թե Սյունիքից այն կողմ Ադրբեջանն է, հետո ասում է՝ դավաճանաբար հանձնվեցին հայկական բնակավայրերը

Մեր գործընկերներից շատերը կամ նրանց ներկայացրած քաղաքական ուժը, օրինակ՝ ՀՅԴ-ն, ժամանակին քվեարկել է մի նախագծի, որտեղ գրված է՝ սահմանից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է: Այս մասին խորհրդարանում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Վերջինս դժգոհեց, թե ընդդիմության ասածները և արածները չեն համապատասխանում միմյանց.

«Տրամաբանական չէ, որ նույն քաղաքական ուժը մի օր կողմ է քվեարկում մի պնդման, որն ասում է՝ Սյունիքի այս հատվածից այն կողմ Ադրբեջանն է, հետո գալիս, ասում է՝ դավաճանաբար հանձնվեցին հայկական բնակավայրերը: Այս գործելաոճը ձեզ մոտ անցնում է կարմիր թելով: Նույն սերիայից է նաև հետևյալ երկու պնդումները, օրինակ՝ ինչո՞ւ պատերազմը չկանգնեցվեց շուտ, պետք էր համաձայնվել պայմաններին և պատերազմը կանգնեցնել, հետո նույն մարդ հինգ րոպե հետո կարող է ասի՝ Քարվաճառն առանց կրակոցի հանձնեցին: Հնարավոր չէ մեղադրել նույն մարդուն, որ նա կանգնեցրել է պատերազմը, հետո մեղադրել, որ առանց կրակոցի հանձնել է Քարվաճառը»,-ասաց Ռուբինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր