Լաոն «արթնացավ», եկավ Երևան, մի ժամ տվեց հրաժարականի համար, հետո 20 րոպե          Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, հետո նույնքան կնվազի. եղանակն առաջիկա օրերին       Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ կզգաս. 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջնակին թմրամիջnց է հյուրասիրել    

05 հոկ 2021 14:18

Չի կարելի հիմա բանակցել. դա կնշանակի՝ զիջել բավական լուրջ դիրքեր, նաև վտանգներ առաջացնել Հայաստանի և Արցախի անվտանգության և տարածքային ամբողջականության համար

«Ադրբեջանի նախագահի հետ հիմա հանդիպել ու բովանդակայն բանակցություններ վարել  Արցախի հակամարտության կարգավորման համար, նպատակահարմար չէ»,-  Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:


Նա նշեց, որ Հայաստանը գտնվում է  բավականին թույլ վիճակում, բանակցային  դիրքերը բավական թուլացած են և հիմա գնալ բանակցությունների, կնշանակի՝ զիջել բավական լուրջ դիրքեր, նաև վտանգներ առաջացնել  Հայաստանի և Արցախի անվտանգության և տարածքային ամբողջականության համար:


«Իհարկե, իշխանությունը որոշեց անել այլ բան, հայտարարվեց, որ իշխանությունը բարձրագույն  մակարդակով պատրաստ է հանդիպել Ադրբեջանի ղեկավարի հետ, եթե չեմ սխալվում, ասվեց, որ  պատրաստ է տանել ականապատ տարածքների քարտեզները ու փոխանակել բոլոր գերիների հետ:


Սա ևս նոնսենս է, քանի որ գերիներին պետք էր վերադարձնել նոյեմբերի 10-ին, 11-ին, եռակողմ հայտարարության մեջ ամենակարևոր  պահանջներից մեկն է, ինչը որ չի արել Ադրբեջանը և Հայաստանն ըստ հավուր պատշաճի  հետևողական չի  եղել, որպեսզի գերության մեջ պահվող, խոշտանգվող, սպանվող մեր քաղաքացիները, համաձայն ստորագրված պայմանագրի, վերադարձվեն: Հիմա ստացվում է, որ Ալիևը փորձում մեզ վրա մի բան վաճառել, ինչը պարտավոր էր տալ առանց որևէ նախապայմանի»,- ասաց ընդդիմադիր գործիչը:


Նրա գնահատմամբ, անհասկանալի է դառնում Հայաստանի  իշխանության վարքագիծը. «Հայաստանի իշխանության գործողությունները հակասում են Հայաստանի ազգային և պետական շահին և նրանց գործողություններն ամեն օր վտանգ են ներկայացնում մեր պետության և ժողովրդի համար:


Տեսել ենք Փաշինյանի վարած բանակցությունները երեք տարի, տեսել ենք, թե ինչի է հանգեցրել, ինչպես է փոշիացվել ու զրոյացվել  26 տարվա բանակցային ողջ կապիտալը, դա ինչ հետևանքներ է ունեցել: Ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ այսօրվա մեր իշխանությունն ունակ չէ բանակցություններ վարել»:


Արթուր Ղազինյանը համոզված է՝ պետք է կանգնեցնել բանակցային գործընթացն ամբողջությամբ. «Չի կարելի բանակցել, պետք է վերադառնալ տուն, հասկանալ խնդիրները, պարզել պատճառները, գտնել մեղավորներին, ենթարկել պատասխանատվության։ Եթե մենք ուզում ենք ունենալ պետություն, ապա դա է ձևը՝ լիզել վերքերը, վերականգնել, վերազինել բանակը, համախմբել ժողովրդին, բարձրացնել պետական ինստիտուտների գործունեության արդյունավետությունը, պետության, քաղաքացիների անվտանգության երաշխիքները, հետո արդեն առավել ամուր դիրքերից գնալ բանակցությունների, քանի որ այս պահին դու ոչինչ չունես աաջարկելու, վիճակը բավական բարդ է:


Այն ժամանակ ունեինք բավական շահեկան դիրքեր, կարող էինք բանակցել կամ չբանակցել, առևտրի մեջ առաջարկելու էական ու զգալի բան ունեինք: Ի՞նչ ունենք մենք այսօր առաջարկելու: Կարծես թե՝ ոչ մի բան»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր