Փետրվարի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ամենայն հայոց կաթողիկոսն ամուր, հաստատուն կանգնած է՝ պաշտպանելու ազգին և կատարելու իր պարտականությունները       Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում, մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ՌԴ քաղաքացու    

05 հոկ 2021 19:07

Այժմ ավելի, քան երբևէ, մարտունակ և պատրաստված ենք՝ դիմակայելու համար թշնամուն. Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար

Իրանի ՌՕՈՒ-ն այժմ ավելի, քան երբևէ, մարտունակ և պատրաստված է՝ դիմակայելու համար թշնամուն և սպասում է գերագույն հրամանատարի հրամանին.  ասել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարը: 

Երկուշաբթի բրիգադային գեներալ Համիդ Վահեդին, պատասխանելով հյուսիսարևմտյան սահմաններից երկրի համար սպառնալիքի հավանականության մասին հարցին, նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի ցանկացած գործողություն հիմնված է մեր պաշտպանական դոկտրինի վրա: Զորավարժությունները կամ գործողությունները կատարվում են բացառապես Իսլամական Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության նպատակով»:

Նա նշել է, որ Իրանի զինվորները «100 տոկոսով պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը, և նրանց դոկտրինը միայն երկրի տարածքային ամբողջականության պաշտպանությունն է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր