Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

06 հոկ 2021 10:16

Պատվաստվե՞լ, թե՞ առնվազն 500-720 հազար դրամ վճարել թեստերի համար.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.


«Հայաստանում հոկտեմբերի 1-ից արդեն իսկ ուժի մեջ է մտել առողջապահության նախարարի հրամանը, համաձայն որի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն, կա՛մ մինչև հոկտեմբերի 14-ը գործատուին պետք է ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստի պատասխանը։


Քաղաքացիների զգալի մասն արդեն իսկ կատարել է իր ընտրությունը, պատվաստվել է, իսկ մի մասն էլ կփորձի թեստավորման միջոցով խուսափել պատվաստումից։ Թվում էր՝ ամսական ընդամենը 2 անգամ թեստ հանձնելով՝ հնարավոր կլինի խուսափել պատվաստվելուց, բայց, արի ու տես, մեր քաղաքացիներն ահռելի նյութական վնասներ են կրելու։


Հաշվի առնելով համավարակի տևողությունը՝ առողջապահության նախարարի հրամանը դեռ երկար ժամանակ կմնա ուժի մեջ. խոսքը առնվազն 3-4 տարվա մասին է, այսինքն՝ առնվազն 3-4 տարի քաղաքացիները ստիպված կլինեն ամսական 2 անգամ թեստ հանձնել, եթե, իհարկե, չեն ուզում պատվաստվել։ Ընդամենը 3 տարվա հաշվարկով դա կազմում է 72 թեստ։ ՊՇՌ թեստերի գները Հայաստանում տատանվում են 7-15 հազար դրամի սահմաններում, միջինը՝ 10 հազար դրամ։ Փաստորեն, 3 տարվա համար պատվաստվել չցանկացող քաղաքացիները ստիպված կլինեն 72×10.000=720.000 դրամ գումար ծախսել միայն թեստավորման վրա։


Իսկ պատրա՞ստ են արդյոք մեր քաղաքացիները ֆինանսական նման ծանր բեռ կրել, թե՞ ոչ. յուրաքանչյուր ոք կատարելու է իր ընտրությունը՝ պատվաստվել, թե առնվազն 500-720 հազար դրամ վճարել թեստերի համար։ Թերևս հայաստանյան ներկայիս իշխանությանը կարծես չի էլ հետաքրքրում, թե ինչ իրավիճակում են հայտնվել քաղաքացիները, ավելին՝ իշխանությունն ամեն բան անում է, որպեսզի քաղաքացիները պատվաստվեն, քանզի ինչպես հավաստիացնում են կառավարությունից, կոլեկտիվ պատվաստումն է համավարակի դեմ միակ պայքարի միջոցը»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր