Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

06 հոկ 2021 16:25

Իրավիճակը պայթյունավտանգ է, քանզի սրվել են Իրան-արևմուտք հարաբերությունները. թուրքագետ

Այսօր համացանցում լուրեր են տարածվում այն մասին, որ առավոտյան Ադրբեջանը ներքին թռիչք է իրականացրել դեպի Նախիջևան՝ անցնելով ՀՀ տարածքով: Հասարակությունը այդ լուրից խուճապի մեջ է հայտնվել, համոզված է՝ կատարվածը Ադրբեջան-Նախիևջան-Թուրքիա միջանցքի առաջին բաղադրիչն էր՝ օդային միջանցքը: Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ, որն ասաց՝ ինչն է պատճառը մարդկանց նման խուճապի.


«Թուրքիա-Հայաստան օդային սահմանները բաց են, օրինակ Հայաստանը Եվրոպա գնալիս օգտվում է Թուրքիայի օդային տարածքից, իսկ այսօրվա տարածված լուրերը պայմանավորված են նրանով, որ դեռևս կարգավորված չեն հայ-ադրբեջանական հարաբերությունները, հետևաբար, նմանատիպ լուրերը կարող են մեծ աղմուկ բարձրացնել»,- ընդգծեց թուրքագետը:


Նա այն կարծիքին է, որ միջանցքի հարց չկա և չի էլ կարող լինել. «Ներկայիս իշխանությունները բազմիցս նշել են, որ միջանցքի հարց չպետք է քննարկվի: Կարծում եմ՝ միջանցքի առկայությունը կլինի մեր ինքնիշխանության վերջը»,-նշեց Մուշեղ Խուդավերդյանը:


Վերջինս խոսեց նաև տարածաշրջանում առկա խնդիրներից, ավելի հստակ՝ արևմուտք-արևելք հնարավոր հակամարտություններից. «Հայ-ադրբեջանական ներկայիս հարաբերությունները, կարծում եմ, բավականին պայթյունավտանգ են: Թուրք-ադրբեջանական, իրանական զորավարժությունները մեր սահմանին խոսում են արևմուտք-արևելք  հակասությունների մասին՝ հիմնականում Իսրայել-Իրան: Պարզ է, որ Իրանին փորձում են համոզել, որ նա ստորագրի միջուկային համաձայնագիրը, և եթե ԱՄՆ-ն չստորագրի այդ համաձայնագիրը, ապա իրենք կդիմեմ պլան B-ին և C-ին. պլան B-ն իրենից ենթադրում է տնտեսկան պատժամիջոցներ, իսկ եթե դա էլ չօգնի, ապա անցում կկատարեն պլան C-ին՝ լուրջ ռազմական գործողությունների»,- ասաց մեր զրուցակիցը:


Մուշեղ Խուդավերդյան ընդգծեց, որ մեր տարածաշրջանում Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան արևմտյան կողմնորոշում ունեցող երկրներ են, հետևաբար, եթե Իրանի դեմ որևէ գործողություն ծավալվի, այդ երկրները կլինեն գործող երկրների շարքում:


Մեր այն հարցին, թե ինչպես կարող ենք խուսափել այդ հակամարտությունների կիզակետում հայտնվելուց, նա պատասխանեց. «Մեզ համար շատ կարևոր կլինի վարել այնպիսի դիվանագիտություն, որ մեր երկիրը հանկարծ պատերազմական գործողությունների թատերաբեմում չհայտնվի, որովհետև իրավիճակը իրոք լուրջ է, քանզի սրվել են Իրան-արևմուտք հարաբերությունները»,-եզրափակեց թուրքագետը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր