Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

06 հոկ 2021 16:53

Ներդնում ենք մաքսիմալ ջանքեր, որ երբեք Հայաստանի ամբողջ տարածքը որևիցե այլ երկրի համար թատերաբեմ չդառնա

Հայաստանի տարածքը չի կարող որևէ երկրի համար թատերաբեմ դառնալ, վստահեցնում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։


«Մենք մաքսիմալ մեր ջանքերը ներդնում ենք, որ երբեք Հայաստանի ամբողջ տարածքը որևիցե այլ երկրի համար թատերաբեմ չդառնա։ Մենք բոլոր ջանքերը ներդնում ենք ու, կարծում եմ, որ այս պայմաններում մենք կառավարելի եք դարձրել մեր շուրջը ստեղծված իրավիճակն ու այդ առումով փորձում ենք իրավիճակը կառավարել նաև մեր գործընկերների հետ քննարկելով», - «Ազատության» եթերում ասաց նա։


Գրիգորյանը նշեց, որ իրանցի գործընկերների հետ մանրամասն քննարկում են իրավիճակը՝ գտնելու այն բոլոր հարցերի պատասխանները, որ կա հայկական կողմի մոտ։
Հայաստանը կարծում է, որ Ռուսաստանն ավելի երկար կմնա Արցախի Հանրապետությունում, «Ազատության» եթերում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։


«Ամեն ինչ անելու ենք, որ Ռուսաստանն ավելի երկար մնա, քան նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ», - ասաց նա։


ԱԽ քարտուղարի խոսքով՝ այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, Հայաստանին հուշում է, որ Ռուսաստանը պլաններ ունի ավելի երկար մնալու։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր