Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

07 հոկ 2021 13:16

Թուրքիայի հետ խաղաղության խնդիր չունենք, նախապայմաններն արդիական չեն, Ադրբեջանի նկատմամբ տարածքային խնդիր չունենք, «փոքրիկ» հարցերը կհստակեցնենք․ Աղազարյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 24news.am-ին տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե Թուրքիայից եկող ի՞նչ «դրական ազդակների» մասին է խոսում իշխանությունը, որոնք հասարակության համար տեսանելի չեն, փոխարենը, սակայն, տեսանելի են Թուրքիայի և Ադրբեջանի այլ գործողություններ։ Աղազարյանը նշել է, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները «խաղաղության ու խաղաղ գործընթացների պատրաստակամություն են հայտնում», սակայն այդ ձևակերպումները ստանդարտ են։


«Ես դրանք համարում եմ ընդհանուր առմամբ ստանդարտ ձևակերպումներ, որոնք պետական այրերը շատ ժամանակ օգտագործում են այս կամ այն իրավիճակում տեքստ արտասանելու ժամանակ, բայց կոնկրետ քայլերը դեռ չեն երևում։ Մենք էլ ենք պատրաստակամություն հայտնել, որ պատրաստ ենք հանուն երկարատև խաղաղության գնալ բանակցությունների, երկխոսության և այլն, և այլն։ Բայց, ցավոք սրտի, դեռ տեղից չի շարժվում այդ բարդ գործընթացը», - ասել է նա։


Թշնամի պետությունների հետ «խաղաղություն» հաստատել առանց նրանց առաջ քաշած նախապայմանների հնարավո՞ր է, թե՞ ոչ, Աղազարյանն ուղիղ չի պատասխանել, նշել է, որ նախապայմանների մասին խոսելը դեռ վաղ է։


«Մենք Թուրքիայի հետ խաղաղության կամ ոչ խաղաղության խնդիր չունենք։ Մենք պատերազմական վիճակում ենք գտնվում Ադրբեջանի հետ։ Բնական է, Թուրքիան Ադրբեջանի կողքին է և նաև հայտարարել է այդ մասին։ Բայց ի՞նչ է նշանակում խաղաղության գնալ՝ առանց նախապայմանների։ Դե հիմա, փաստորեն, այս պահին հրադադարի իրավիճակում ենք մենք գտնվում, հետևաբար, և՛ մեր կողմից, և՛ իրենց կողմից քայլերը պիտի ուղղված լինեն նրան, որ այդ հրադադարը լինի տևական, որի ընթացքում մենք ինչ-ինչ հարցերի քննարկումից հետո կգանք խաղաղության պայմանագրի ստորագրման, եթե բոլոր կողմերի համար ընդունելի լինեն իրողությունները, որոնք կամրագրվեն։ Բայց դա շատ դանդաղ գործընթաց է, տևական ժամանակ է պահանջում, հետևաբար, նախապայմանների մասին խոսելը չեմ կարծում, որ այս պահին արդիական է։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ տեղի կունենա», - ասել է Աղազարյանը։


ՔՊ-ական պատգամավորին հարցազրույցի ընթացքում հիշեցրել են, որ «խաղաղության պայմանագրի» ադրբեջանական նախապայմանն է՝ իր տարածքային ամբողջականությունը Հայաստանի կողմից ճանաչելը։ 


«Իսկ Հայաստանը երբևէ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ բացասական կարծիք հայտնե՞լ է։ Մենք երբեք չենք հայտնել այդպիսի կարծիք։ Մենք Ադրբեջանի նկատմամբ տարածքային որևէ խնդիր չունենք», - ասել է Աղազարյանը։


Արցախի ամբողջ տարածքի նկատմամբ Ադրբեջանի հավակնություններն ու Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանային վեճերը նա առանձին հարթություններում է դիտարկել։ Նշել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը միջազգային նորմ է, իսկ սահմանների անձեռնմխելիությունը՝ միջպետական հարաբերություններում գերակա հարց։


«Դա չի նշանակում, որ մենք Ադրբեջանի նկատմամբ ունենք տարածքային վեճեր։ Առանձին փոքրիկ հարցեր կան, որոնք ժամանակի ընթացքում պետք է հստակեցնենք, երբ սահմանները ճշգրտենք», - ասել է Աղազարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր