Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին եղել է բավականին էական ու բազմազան          «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի տարածքային գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառք է տվել       Ալիևը և Ադրբեջանի իշխանությունը իրավասու չեն Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված որոշում կայացնել    

08 հոկ 2021 15:36

Թող Ալիևը դադարեցնի լարվածություն ստեղծելը, հակառակ դեպքում՝ կարթնանա հրթիռների ձայնից. իրանցի պատգամավոր

Թեհրանից Իրանի Մեջլիսի պատգամավոր Մոհսեն Դեհնավին խստորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին՝ Բաքվում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Ալի Աքբար Օջագնեժադի գրասենյակը փակելու որոշման համար: Այս մասին Դեհնավին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում. հայտնում է Isna-ն:


«Բաքվի իշխանությունները բարձրացրին ամբարտավանության նշաձողը՝ փակելով Գերագույն առաջնորդի ներկայացուցչի ուրբաթօրյա աղոթասրահը:


Իսրայելական անօդաչու թռչող սարքը գրկելու փոխարեն  Ալիևը թող դադարեցնի լարվածություն ստեղծելը, հակառակ դեպքում՝ կարթնանա ճշգրիտ խոցող հրթիռների ձայնից: Մեր դեսպանը նույնպես պետք է ավելի վճռական կատարի իր պարտականությունները»,- գրել է պատգամավորը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր