Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած       Oգոստոսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

09 հոկ 2021 11:51

Թուրքիան խախտել է պայմանավորվածությունները ՌԴ-ի հետ.ռուսական կործանիչները խափանել են Սիրիային հարված հասցնելու` Թուրքիայի օդուժի փորձը

Ռուս զինվորականները թույլ չեն տվել Թուրքիային` գրոհել Սիրիայի Հանրապետության տարածքի վրա։ Չորրորդ սերնդի ռուսական երկու Սու -30 ՍՄ կործանիչներ Սիրիայի Արաբական Հանրապետությունում կանգնել են թուրքական կործանիչի ճանապարհին: Ըստ «Милитарист» թելեգրամյան ալիքի աղբյուրների՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի մարտական ինքնաթիռները Հալեպի նահանգի հյուսիս-արևելքում որսացել են թուրքական ինքնաթիռը:


Ալիքի հեղինակը ենթադրել է, որ Թուրքիան կործանիչը ուղարկել է Սիրիա՝ երկրի բանակի դիրքերին հարվածելու համար, սակայն ռուսական ռազմական ավիացիան թույլ չի տվել Անկարային իրականացնել իր ծրագրերը:


Թուրքիան շարունակում է բացահայտորեն խախտել Ռուսաստանի հետ Սիրիայի վերաբերյալ պայմանավորվածությունները: Իր զորքերը Իդլիբից դուրս բերելու փոխարեն միայն ավելացնում է իր ներկայությունը Սիրիայում։


Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հրամանատարությունը դեռ պաշտոնապես չի հաստատել միջադեպը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր