Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

11 հոկ 2021 12:51

Ցանկացած սադրանք Ադրբեջանի պետական շահերի դեմ պետսահմանին վճռական պատասխան կստանա, օտարերկրյա ուժերի աջակցության կարիքն էլ չունի

Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ) «կոչ է անում ԻՀ պաշտոնյաներին ավելի պատասխանատու լինել եւ ձեռնպահ մնալ կեղծ կամ վարկաբեկիչ տեղեկություն տարածելուց»։ Այս մասին ասվում է ՊՍԾ հայտարարությունում, տեղեկացնում է haqqin.az-ը։


Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ ուժերի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Գուդարզին հանդես է եկել հատարարությամբ ադրբեջանա-իրանական սահմանին Իսրայելի ռազմական ներկայության մասին։ Բրիգադի գեներալ Գուդարզին, որի խոսքերը մեջբերել է Իրանի Mehr գործակալությունը, հավաստիացրել է, որ «իսրայելցիները ներկա են Ադրբեջանի սահմանի երկայնքով, բայց նրանց բազաների ճիշտ քանակությունը հայտնի չէ»։ «Իսրայելցիները գիտեն, որ Իրանին զսպող ուժը այնպիսին է, որ նրանք օպերատիվ ուժ չունեն մեր սահմաններին։ Նրանք կարող են միայն սադրել տարածաշրջանի երկրներին փոխել սահմանը, արգելել բեռնատարների մուտքը եւ բարձրացնել դրանց մուտքի վճարները»,- ասել է իրանցի գեներալը՝ ավելացնելով, որ տարածաշրջանի բոլոր երկրներից իսրայելցիները առավել ակտիվ են Ադրբեջանում։




Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը արձագանքել է հայտարարությանը։ «Ադրբեջանի տարածքում օտարերկրյա ուժերի գործունեության, ինչպես նաեւ երկրի տարածքը երրորդ պետությունների կողմից Իրանի դեմ հետախուզական նպատակներով օգտագործելու մասին պնդումները կեղծ են եւ իրականությանը չեն համապատասխանում։ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմաններին չկան որեւէ օտարերկրյա պետության ուժեր եւ մասնագետներ, եւ ՊՍԾ-ն, որն ամենաարդիական հնարավորություններն ունի պետական սահմանների հուսալի պաշտպանության եւ պետական սահմանների պահպանման համար, օտարերկրյա ուժերի աջակցության կարիք չունի։


Գորիս-Կապան ճանապարհի (որն անցնում է Հայաստանի պետական սահմանով, Ադրբեջանի տարածքով) տեղամասում սահմանապահ եւ մաքսային վերահսկողության կիրառումը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է։


Չնայած ադրբեջանցի եւ իրանցի սահմանապահների միջեւ կանոնավոր աշխատանքային հանդիպումներին եւ տեղեկությունների փոխանակմանը՝ տարբեր մակարդակներում, ադրբեջանական կողմը մինչեւ այժմ որեւէ տեղեկություն չի ստացել կամ որեւէ փաստ, որոնք կհաստատեին այն, ինչի մասին ասվում է հարցազրույցում։


Ներկայում Իրանի Իսլամական Հանրապետության հետ պետական սահմանին օպերատիվ իրավիճակը կայուն է եւ լիովին վերահսկվում է ադրբեջանցի սահմանապահների կողմից։ Ցանկացած սադրանք Ադրբեջանի Հանրապետության պետական շահերի դեմ պետսահմանին վճռական պատասխան կստանա ապագայում։


Վերն ասվածի համատեքստում մենք կոչ ենք անում ԻԻՀ պաշտոնյաներին ավելի պատասխանատու լինել եւ ձեռնպահ մնալ կեղծ եւ վարկաբեկիչ տեղեկություն տարածելուց»,- ասվում է ՊՍԾ հայտարարությունում»,- տեղեկացնում են ԱՀ ՊՍԾ-ում։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր