24 ժամվա ընթացքում երրորդ ցնցումն է գրանցվել Ադրբեջանում          Չարենցավան քաղաքում բшխվել են «Honda Accord»-ը և «Ford Transit»-ը, վերջինը կողաշրջվել է, կան վիրավnրներ       Մարտի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

11 հոկ 2021 14:02

Իրանում 12 ակտիվիստի 74 մտրակի հարվածի են դատապարտել ադրբեջանական սանձազերծած ռազմական գործողություններին աջակցելու համար

Իրանում դատարանը վճիռ է հրապարակել 12 ադրբեջանցի ակտիվիստի գործով, որոնք անցյալ տարվա սեպտեմբերի 28-ին իրանական Արդեբիլ քաղաքում բողոքի ակցիա էին իրականացրել՝ հաջակցություն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բանակի սանձազերծած գործողությունների:

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով իրանական թելեգրամյան ալիքին, նրանց դատապարտել են 7 ամիս 16 օր ազատազրկման՝ «իրավապահ մարմինների աշխատակիցներին չենթարկվելու» մեղադրանքով:

Բացի այդ, դատավճռով նրանց մտրակի 74 հարված է հասնում «հասարակական կարգի կոպիտ խախտման» համար:   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր