Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

13 հոկ 2021 15:14

Քոչարյանն էլ տենց հեշտ չի հանձնվի, մինչև վերջ խայտառակվելու է

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է․ Հոկտեմբերի 1-ին Սերժ Սարգսյանը հանդես եկավ երկու բովանդակային թեզով: Նախ նա պնդեց որ իշխանափոխություն տեղի չի ունեցել Քոչարյանի պատճառով, քանի որ նման նպատակ վերջինս չի ունեցել, որին հետևեց Քոչարյանի հապճեպ ասուլիսը, որը ըստ էության հաստատեց Սարգսյանի խոսքերը:
Երկրորդ թեզը այն էր, որ Փաշինյանին իշխանության մեջ պահող բազմաբևեռ ուժերը հիմա հետևում են թե կապիտուլյանտը իրենցից ում կխաբի և հենց ստանան պատասխանը դիրքորոշում կփոխեն:
 
Հոկտեմբերի 12-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ ակնհայտ դարձավ, որ դեմարկացիան ստորագրելու իր խոստումը Փաշինյանը չի կատարելու, ինչը Մոսկվային շատ բարդ իրադրության մեջ է դնում: Եթե անցած տարի այս ժամանակահատվածում ՀՀ վարչապետ էր մի անձ ով ինչ ասես կաներ միայն թե ողջ մնա, ապա հիմա էդ նույն անձը արդեն համարձակվում է հայտարարել, որ Արցախի հարցը լուծված չէ: Ամեն ինչ էլ ավելի է բարդանում նրանով, որ իրավիճակը վերահսկելու նպատակով ստեղծված «ընդդիմությունը» այնքան սնանկ է, որ նույնիսկ տեսականորեն չի կարող Փաշինյանին սանձող գործոն հանդիսանալ:
 
Այսինքն Լավրովի պլանը իրագործելով Ռուսաստանը փաստացի կորցրեց Հայաստանը (ակնհայտ է, որ ՀՀ անվտանգության երաշխավորը հիմա Իրանն է ոչ թե ՌԴ-ն), չկարողացավ ձեռք բերել Ադրբեջանը (Ալիևը ԵԱՏՄ մտնելու որևէ ցանկություն չունի) ու ունի շատ անորոշ կարգավիճակ ունեցող զորախումբ Արցախում:
 
Սարգսյանը պնդում է, որ արտաքին ուժերը հենց տեսան, որ իրենց խաբում են էլ «մեզ հակառակորդ չեն լինելու», հավելելով որ չի կարծում որ օժանդակելու են, բայց հակառակորդ էլ չեն լինի: Չէ, սա չի նշանակում որ ՀՀԿ-ն հեսա հեռացնելու է Փաշինյանին: ՀՀԿ-ն իհարկե ահագին մաքրազերծվել է այս 3 տարիների ընթացքում, սկզբից Փաշինյանը ահագին կեղտ տարավ ՀՀԿ-ից, հետո Քոչարյանը սրբեց մնացած հատվածը, բայց այդ կառույցում դեռ պիղծ նստվածք մնացել է: Չեն հեռացել բոլոր նրանք ովքեր օրինակ պնդում էին, որ Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա վարչապետի պաշտոնում իրեն պարտադրելով առաջադրվել, թեկուզ և հենց Սարգսյանը պնդում էր որ մեկի փոխարեն առնվազն մի քանիսը կա:
 
Ավելին՝ Քոչարյանն էլ տենց հեշտ չի հանձնվի, մինչև վերջ խայտառակվելու է: Սիմոնյան Ալենի 20 հոգանոց այցը Մոսկվա միտված էր ցույց տալ, որ կա ներքին պալատական հեղաշրջում կազմակերպելու ռեսուրս, ինչը իհարկե ապուշություն է: Թե ինչու է դա ապուշություն ու ով է Սիմոնյանի իրական «հայրիկը» ես շուտով մանրամասն կներկայացնեմ:
 
Դեռ ահագին անելիք կա, բայց որոշակի զգուշավոր լավատեսության հիմքեր էլ կան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր