Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

13 հոկ 2021 21:53

Փառք ու պատիվ հրաշագործ բժիշկներին

«Արաբկիր» բժշկական կենտրոնի «Արաբկիր պլյուս» մասնաշենքում գործող Ցավի կենտրոնի, ծառայությունները որոնք ընդգրկում են նյարդային, ողնաշարային, հենաշարժական հիվանդությունների բուժման նորագույն մեթոդներ, ղեկավարի պաշտոնն է ստանձնել բ.գ.թ բժիշկ նյարդաբան մանուալ թերապևտ, ռեֆլեքսոթերապևտ Կարեն Ալեքսեյի Գալոյանը:
Բարի, հոգատար, դրական լիցքեր հաղորդող, հրաշագործ բժիշկ: Մոտեցումը ընկերական, հումորով, իր գործը լավ ու անթերի կատարող մարդ: Չի կոպտում ոմանց նման, չի հորդորում և չի համոզում: Շիտակ, ճիշտ ուղին ցույց տվող, փողին ոչ տրվող մարդ, ասում է՝ կարող եմ ուրեմն կարող եմ, եթե ոչ ուրեմն ոչ:

Բազմաթիվ բժշկական կենտրոններ այցելելով, հանդիպելով տարբեր բժիշկների հետ տարիներ շարուրնակ ստանում էի տարբեր եզրակացություններ: Ես հոգնել էի բոլորից, տարբեր բուժումներից, որոնք անօգուտ էին և ցավոտ, իսկ ոմանց համար որպես փորձադաշտ:
Ես շատ հուսահատված կարելի է ասել տաս տարի ցավի մեջ ապրում էի, չէի կարողանում հոգ տանել երեխաներիս ինչու չէ նաև ամուսնուս, որը ջանք ու եռանդ չէր խնայում փորփրում էր ամենուր և ամեն տեղ, ինձ օգտակար լինելու, գլխացավերս բուժելու համար:
Մենք ծանոթի խորհրդով այցելեցինք Քառաքեռ-Զեյթուն Բժշկական կենտրոն՝ նյարդաբան Ավետիս Ենոքի Ավետիսյանի՝ մի հրաշալի մարդու մոտ, որը նույնպես մարդկանց չէր ընդունում որպես դրամի աղբյուր:

Ունեի ուժեղ գլխացավեր, անդադար ցավեր: Բժիշկ Ավետիսյանի բազմաթիվ նշանակումներից գլխացավերս չէին դադարում և նա խորհուրդ տվեց Կարեն Գալոյանին՝ ասելով. «իմ մարմինը միայն Գալոյանին կվստահեմ»: Ես համաձայն եմ բժիշկ Ավետիսյանի հետ: 20 օր էլ չկա ես այցելում եմ Կարեն Գալոյանի մոտ ես երբեք չեմ հանդիպել նրա նման բանիմաց մարդու: Նրա բուժումերից ես ազատվել եմ ուժեղ ու կատավածային գլխացավից: Հրաշալի մարդ, հոյակապ մասնագետ, հիվանդին դրական էներգիա պարգևով բժիշկ: Ամենակարևորը չի համոզում հիվանդին և չի ասում կբուժեմ անկախ ամենինչից: Ես շնորհակալ եմ Կարեն Գալոյանից, ինձ այս ցավերից ազատելու համար, ցանկանում եմ առողջություն և հաջողություններ Ձեր կյանքում՝ հրաշագործ բժիշկ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր