Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան       Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը    

14 հոկ 2021 12:45

Տեսանյութ․Սղնախի գերեզմանատան վրայով թշնամին ճանապարհ է սարքել․ մենք ունենք ադրբեջանցի նկարիչների գործեր, որոնք պահում ենք, իսկ իրենք չենգնահատում իրենց մշակույթը

Սղնախի գերեզմանատան վրայով ադրբեջանցիները ճանապարհ են կառուցել․ Այս մասին հայտարարեց ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ՀՀ ԱԺ-ում աշխատանքային քննարկման ժամանակ։ Ղարախանյանը նշեց, որ այսօր ավերված է Շուշիի Ղազանչեցոցի կանաչ ժամի եկեղեցիները։


«Ներսում անհասկանալի շինարարություն կա, դեռ պարզ չէ ինչ է։ Ավերված է Նելսոն Ստեփանյանի հուշարձանը, Շուշիի հայոց Եղեռնի հիշատակի հուշարձանը, Սղնախի գերեզմանատունը, որի վրայով ճանապարհ են կառուցել։ Մենք ապրում ենք խիստ ծանր ժամանակներ, ողբերգության մեջով ամեն օր անցնում ենք»,-հայտնեց նախարարը։


ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ Ղարախանյանը տեղեկացրեց, որ այսօր ունենք մոտ 2000 օկուպացված հուշարձան, 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 52 ամրոց, 536 խաչքար, 20 885 ցուցանմուշ գիր ու գրականություն։


Նախարարը հայտնեց, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ հոկտեմբերի 19-ին տարհանել են Ստեփանակերտի պատմաերկրագիտական արժեքավոր ֆոնդը։ Ըստ նախարարի՝ շենքը վթարային էր, ու եթե որևէ հրթիռ պայթեր մոտակայքում՝ շենքը կարող էր փլուզվել։


44-օրյա պատերազմի օրերին նախարարը կապվել է նաև Շուշիի պատմության թանգարանի տնօրենի և գորգերի թանգարանի տնօրենի հետ՝ հայտնել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տարհանում են իրականացնում։


«Պարոն Ասատրյանը սկզբից չհամաձայնեց՝ ասելով թե Շուշիում ապահով է։ Տարհանել ենք Քաշաթաղի շրջանի դամբարանադաշտի ցուցանմուշները, Տիգրանակերտի թանգարանը։ Հոկտեմբերի 30-ին Վարդան Ասատրյանը ցանկություն հայտնեց, որ պետք է տարհանել գորգերի թանգարանը, բայց ցավոք, ցուցադրությունն է հաջողվել տարհանել»։


Աշխատանքային քննարկմանը Ղարախանյանը նշեց, որ եղել են թերացումներ, բայց որևէ մեկը չպետք է փորձի մեղավորներ փնտրել, հատկապես նրանք, ում քիմքին մոտ չի եղել պատերազմը։


«Այո, եղել է թերացում, խուճապ, ոչ ճիշտ լրատվություն, որի հետ կապված էր Շուշիի արժեքները չտարհանելը։ Փոխարենը Շուշիի թանգարանի ՊՈԱԿ-ների տնօրենը փաթեթավորել էր ու ռմբապաստարաններում թաքցրել արժեքավոր ցուցանմուշները։ Հոկտեմբերի 30-ին, երբ մտածել ենք, որ ռեալ վտանգ կա, խիստ վտանգավոր է եղել այնտեղ մարդ ուղարկելը։ Արցախի գորգերը խիստ վտանգավոր պայմաններում են տարհանվել։ Մենք տարհանել ենք Բերձորի պատմահնագիտական թանգարանը, հիշատակության արժանի Քաշաթաղի ու Շահումյանի շրջանի խաչքարերը»։


Նոյեմբերի 17-ից հետո ռուս խաղաղապահների հետ փորձել են ռմբապաստարաններում թաքցրած գույքը հետ բերել։ Փորձել են նաև փոխանակաման մեխանիզմը, որը չի հաջողվել։


«Առաջին պատերազմից մենք ունենք ադրբեջանցի նկարիչների գործեր, որոնք պահում ենք, բայց մարդիկ չեն գնահատում իրենց մշակույթը և Ադրբեջանի նկարիչների նկարները շարունակում են մնալ մեզ մոտ։ Չի աշխատել նաև բարտերի մեխանիզմը»։


Ռուս խաղաղապահները նաև վերահսկում են Դադիվանքը, որտեղ կա 6 հայ հոգևոր սպասավոր։ Այս պահին ժամանակավոր դադարեեցված է ուխտագնացությունները դեպի Դադիվանք։ Նախարարը նշեց, որ հայոց Ամենայն կաթողիկոսի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի հետ ունեցած հանդիպումներից հետո ուխտագնացությունը կրկին սկսվելու է դեպի Դադիվանք։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր