Ինչպես Փաշինյանն է ասում՝ «պլյուս-մինուս 700» քովիդով մահացածները եղանակ չեն փոխում. «Հրապարակ»

Տնային մահերի վիճակագրությունը, ըստ ԱՆ-ի, վարում է Ազգային վիճակագրության ծառայությունը՝ մահվան վկայականների տվյալների հիման վրա, որոնց մեջ մահվան պատճառը նշված է «կորոնավիրուսային հիվանդություն»։ Մեզ ասացին, որ մոտ 600-700 տնային մահ է գրանցվել, այսինքն, քովիդից մահացածների թիվը ոչ թե 5 հազար 700-ի կարգի է, այլ 6 հազար 400-ին մոտ: Սկզբում տեխնիկական խնդիր է եղել` երեւի անփութության հետեւանք, հիմա էլ ուշ է այդ մահերն ընդհանուր թվի մեջ ներառելու համար: Ինչպես Փաշինյանն է ասում` «պլյուս-մինուս 7 հարյուրը» եղանակ չի փոխում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։