Ինչպես Փաշինյանն է ասում` «պլյուս-մինուս 7 հարյուրը» կովիդով մահածացները եղանակ չեն փոխում. «Հրապարակ»

Մենք տեղեկացանք, որ Պետական վերահսկողական ծառայությունը կորոնավիրուսի հետևանքով մահացության թվերի վերաբերյալ ստուգումներ է սկսել։ ՊՎԾ-ից հաստատեցին ստուգում սկսելու վերաբերյալ մեր տեղեկությունը։ «Վարչապետը կառավարության նիստում հանձնարարել է, որպեսզի պարզվի, թե ինչու են 2 կառույցների տված ինֆորմացիաներն իրարից տարբերվում, և մենք փորձում ենք աջակցել մեր գործընկերներին՝ գտնել այդ հարցի պատասխանը և վարչապետի հանձնարարությամբ ներկայացնել կառավարությանը և հանրությանը։ Խոսքը Վիճակագրական կոմիտեի և առողջապահության նախարարության մասին է, իրենք տարբեր ցուցանիշներ էին հրապարակել, և վարչապետը հանձնարարել է, որպեսզի պարզվի, թե այդ տարբերությունն ինչ պատճառներով է եղել, մեթոդակա՞ն պատճառով, թե՞ այլ պատճառով, և դրա մասին հանրությանը պատշաճ տեղեկացվի»,- ասաց ՊՎԾ մամուլի խոսնակ Անի Խաչատրյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: