Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

18 հոկ 2021 13:20

Բաքվում հայտարարել են Կասպից ծովի սահմանը հատելու փորձի մասին, նախազգուշական կրակ է բացվել

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է Կասպից ծովում Ադրբեջանի սահմանը հատելու փորձի մասին, նախազգուշական կրակ է բացվել:
Ադրբեջանի ռազմանավերը - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
Ադրբեջանը Կասպից ծովում զորավարժություններ է սկսում

«Հոկտեմբերի 16-ին` ժամը 23:00-ի սահմաններում, պետական սահմանապահ ծառայությանառափնյա պահպանության տեխնիկական դիտարկման կետում հայտնաբերել և հսկողության տակ են վերցրել երեք անհայտ թիրախ, որոնք Կասպից ծովում Ադրբեջանի Հանրապետության տարածքային ջրեր են մտել Հարավային ուղղությունից և շարժվել դեպի հյուսիս»,-ասվում է ադրբեջանական գերատեսչության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ լողացող միջոցների կալանավորման համար այդ ուղղությամբ անհապաղ ուղարկվել են սահմանապահ պահակախմբեր։ Նրանք կանխել են անհայտ լողացող միջոցների հետագա տեղաշարժը։
«Հետապնդման ընթացքում սահմանապահ պահականավը նախազգուշական կրակ է բացել սահմանախախտների ուղղությամբ։ Այնուհետև սահմանախախտները ջուրն են գցել իրենց մոտ եղած բեռը և շարժվել են հետադարձ ուղղությամբ՝ լքելով Կասպից ծովում Ադրբեջանի Հանրապետության տարածքային ջրերը»,-նշել են սահմանապահ ծառայությունից։
Հայտնում են, որ բեռը ջրից դուրս է բերվել։ Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է մոտ 100 հազար մանաթ (59 հազար ԱՄՆ դոլար) ընդհանուր արժողությամբ 23 780 տուփ ծխախոտ:
Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր