Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

18 հոկ 2021 14:32

Մի քանի օր ժամանակ եմ տվել Զինված ուժերին.Ադրբեջանը մտադրություն չունի հետքայլ կատարել սահմանագծի Սոթք-Խոզնավար հատվածից

«Այս պահի դրությամբ Զինված ուժերի Գլխավոր շտաբից կամ շտաբի պետից պատասխան գրություն չի ստացվել:  Բացի նրանից, որ ԳՇ պետը օրենքի խախտումով սահմանված ժամկետում չի պատասխանել իմ գրությանը, սա շատ ավելի խորքային պատճառներ է առաջ բերում»,- ԱԺ-ում ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԳՇ պետին ուղղված գրությանը ստացել է պատասխան, որպեսզի որպես ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մշտական անդամ այցելի սահմանագիծ:


Նրա խոսքով, սահմանային այն հատվածը՝ Սոթք-Խոզնավար, որտեղ փորձում է որոշակի դիտարկումներ իրականացնել, մայիսի 12-ից հետո ադրբեջանական զորքերի կողմից, ըստ էության, բռնազավթվել է, նույնիսկ պաշտոնական տեղեկություններով մինչև 3.8 կմ խորությամբ ադրբեջանական ներխուժման փաստ կա:


«Երկրորդ կողմը. երբ ադրբեջանական զորքերն ամենատարբեր ուղղություններով ներխուժել են Հայաստանի տարածք, դրանից հետո նոր ՀՀ Զինված ուժերը համապատասխան ուժեր են այդ հատվածում տեղակայել, որոնք պետք է ապահովեն սահմանային այդ հատվածի պահպանությունը, պաշտպանությունը, ըստ անհրաժեշտության իրականացնեն պլանային գործողությունները, որոնք տարբեր իրավիճակների համար նախատեսված են»,- ասաց անվտանգության հարցերով փորձագետը:


Միաժամանակ ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ այդ բարձրադիր հատվածում արդեն ձմեռային սեզոնը սկսվել է և իր համար կարևոր է հասկանալ՝ այդ հատվածներում ինչպիսի պաշտպանական համակարգեր են ստեղծված, արդյոք ԶՈւ-ն հնարավորություն ունի արդյունավետ մարտական հերթապահություն, ըստ անհրաժեշտության պաշտպանական գործողություններ իրականացնել:


«Երրորդ. փաստացի մայիսին թույլատրվել է ադրբեջանական զորքերի ներխուժումը ՀՀ տարածք և մինչև այսօր ռազմաքաղաքական ղեկավարությունից որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրել:


Այս բացը մնում է և ինքնին բերում է նոր եզրահանգումների, որ կամ այդ տարածքները հանձնելու պայմանավորվածություն կար կամ հանցագործություն է տեղի ունեցել և սահմանային բավականին մեծ հատված ուղղակի պաշտպանության տակ չի առնվել»,- ասաց Տ. Աբրահամյանը:


Նա նշեց, որ այդ հատվածում ադրբեջանական կողմը բավականին ամրանում է, ինժեներական աշխատանքներ է իրականացնում, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանը մտադրություն չունի  հետքայլ կատարել այդ տարածքներից:


«Տարբեր աղբյուրներից ես բազմաթիվ տեղեկություններ եմ ստանում, բայց այս թեմայի հետ կապված խոսում եմ իմ տիրապետած տեղեկությունների 5 տոկոսի ծավալով, մի մասը անվտանգության տեսանկյունից չեմ հրապարակում: Բայց, հույս ունեմ, իշխանություններն իմ պարկեշտությունից չեն օգտվի և իրենց այսպիսի լկտի ձևով չեն պահի: Ժամանակ եմ տվել ինձ պատասխանելու համար: Իմ խնդիրն իրականում ոչ թե ինչ-որ մեկին անվանարկելն է, քննադատելը, այլ եղած պրոբլեմների լուծումն է:


Մի քանի օր ժամանակ եմ տվել Զինված ուժերի Գլխավոր շտաբին իրավիճակին պատշաճ արձագանքելու և իմ մուտքը սահմանային այդ հատված թույլատրելու համար»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր