Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ձնհալի պատճառով «Honda»-ն հայտնվել է դաշտում՝ բախվելnվ հողաթմբին    

19 հոկ 2021 11:02

«Սա մեր ճիշտ որոշումն է…».ննջարանում հայտնաբերվել են ամուսինների դիերը

Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 00։50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանի դուռը փակ է և ներսում գտնվող տարեց ամուսինները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ դուռը բացելու համար։


Shamshyan.com-ի  հաղորդմամբ, փրկարարները, բացելով տան դուռը, ննջասենյակում՝ մահճակալին, հայտնաբերել են ամուսիններ՝ 67-ամյա Լարիսա Սարգսյանի և 72-ամյա Սամվել Գևորգյանի դիերը։ 


Կայքի տեղեկություններով՝ տանը հայտնաբերվել է երկտող, որի վրա գրված է. «Սա մեր ճիշտ որոշումն է, չունենք ոչ մի բարեկամ», ինչը ենթադրում է, որ հնարավոր է՝ ամուսինները ինքնասպանություն են գործել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր