«Պայքարը շարունակվում է» կարգախոսով տեղի կունենա ամենամյա Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր          «Հանրապետություն» կուսակցությունը հաստատել է նախընտրական ցուցակի առաջին 30 համարները       Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 դեկ 2021 15:00

Շենգավիթի տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների կիսաքայքայված դիեր

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ  արդեն մի քանի օր է, Չեխովի փողոցի 54 շենքի 6-րդ բնակարանի բնակիչները, ովքեր տարեց  ամուսիններ են, չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:


Փրկարարները՝ բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են ամուսինների դիերը: Շենգավիթի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ  մահացածներն են՝ 85-ամյա Ժորիկ Ի.-ն և 76-ամյա Սեդա Գ.-ն: Վերջիններիս  դիերը եղել են կիսաքայքայված: 


Դատաբժշկի  նախնական եզրակացության համաձայն՝ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Բնակարանը գազազրկված է եղել և ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինները հանկարծամահ են եղել

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր