Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

19 հոկ 2021 11:15

2-րդ համաշխարհային պատերազմում հաղթած «մի բուռ» երկրները չպետք է որոշեն աշխարհի ճակատագիրը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարդկության ճակատագիրը չպետք է թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած «մի բուռ» երկրների ողորմածությանը, հաղորդում է Անատոլիական լրատվական գործակալությունը:


Խոսելով գլոբալ համակարգում առկա անհավասարությունների մասին՝ Էրդողանն ընդգծել է, որ «աշխարհը հինգից ավելին է», այսինքն՝ ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ հինգ երկրից, որոնք դրա կազմ են մտել որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողներ:


«Մարդկության ճակատագիրը չի կարող թողնվել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած մի բուռ երկրների ողորմածությանը,- ասել է թուրք առաջնորդը՝ ելույթ ունենալով Անգոլայի խորհրդարանում այդ երկիր կատարած այցի ժամանակ:- Մինչ աշխարհը եւ մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները փոխվում են, իսկ դիվանագիտությունը, առեւտուրը եւ միջազգային հարաբերությունները կտրուկ փոխակերպումների են ենթարկվում, անհնարին է, որպեսզի գլոբալ անվտանգության ճարտարապետությունը մնա նույնը»,- հավելել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր